Jump to content

Նախանձ

Վիքիքաղվածք-ից
Կայենը նախանձում էր Աբելին

Նախանձ, բացասական դիրքորոշում ուրիշների հաջողությունների հանդեպ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նախանձներին տանջում են ոչ միայն իրենց անհաջողությունները, այլև ուրիշների հաջողությունները[1]։
Արիստոտել
  • Ազնիվ մարդը ոչ մեկի չի նախանձում[1]։
Մաքսիմ Գորկի
  • Նախանձը ատելության առավել գործուն տարրերից մեկն է[1]։
Օնորե դը Բալզակ
  • Նախանձը մարդկանց մեջ դնում է երկպառակության սկիզբը[1]։
  • Նախանձ մարդը վիշտ էպատճառում ինքն իրեն, ասես՝ իր թշնամին լինի[1]։
Դեմոկրիտ
  • Նախանձելի չէ նրա բախտը, ում ոչ ոք չի նախանձում[1]։
Էսքիլես
  • Մարդիկ կան, որոնք չարության համար ծնած են, ինչպես օձն ու կարիճը՝ թունավորելու համար[1]։
Թորոս Թորամանյան
  • Եթե չես ուզում տառապել, նախանձ մի՛ լինիր[1]։
Կաբուս
  • Նախանձն է չարիքի սկիզբը[2]։
  • Չարիքների պատճառը մարդու նկատմամբ եղած նախանձն է[2]։
Եզնիկ Կողբացի
  • Ամենքը նախանձավոր պիտի լինեն բարի գործերին[2]։
Հերոդոտոս
  • Նախանձոտները կմեռնեն,բայց նախանձը՝ երբեք[2]։
  • Հետաքրքրասիրությունը ծագում է նախանձից[2]։
Ժան Բատիստ Մոլիեր
  • Անմիտ մարդկանց մի՛ նախանձիր, այլ իմաստունին նմանվի՛ր[2]։
Ներսես Շնորհալի
  • Գերադասում եմ, որ իմ թշնամիներն ինձ նախանձեն, ոչ թե ես՝ իմ թշնամիներին[2]։
Կլավդիոս
  • Նախանձը թույն է սրտի համար[2]։
Վոլտեր
  • Դեռ արարչագործության ժամանակից նախանձը բազում չարիքներ գործեց աշխարհում[2]։
Ղազար Փարպեցի
  • Ոչ մի բան չի կարող հանգստացնել նախանձ մարդուն[2]։
Լյուկ Վովենարգ
  • Գայթակղվելով ուրիշների ունեցածով, զրկվում ես քոնից[2]։
Փեդրո
  • Մեր հոգին թունավորող կործանարար թույնը նախանձն է[2]։
Հենրի Ֆիլդինգ
  • Յուրաքանչյուր ձի մտածում է, որ իր բեռն ավելի ծանր է, քան մյուսներինը[2]։
Թոմաս Ֆուլեր
  • Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է[3]։
Ֆրանսուա դը Լարոշֆուկո
  • Զրպարտությունը նախանձի զենքն է[4]։
Սոֆիա Սեգյուր

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 277։
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 278։
  3. ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 82. ISBN 99941-807-0-3.
  4. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 56.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նախանձ հոդվածը նաև Վիքիպեդիայում: