Jump to content

Վոլտեր

Վիքիքաղվածք-ից
Վոլտերը՝ 1718 թվականին

Վոլտեր (ֆրանսերեն՝ Voltaire) կամ Ֆրանսուա-Մարի Արուետ (ֆրանսերեն՝ François-Marie Arouet, նոյեմբերի 21, 1694 — մայիսի 30, 1778), ֆրանսիացի գրող, ակնարկագիր և փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնց ընթերցումը հաճելի պատկերացում է տալիս այն մարդու բնավորության, զգացմունքների, սովորությունների մասին, ով գրել է իր գիրքը[1]։
  • Հիմարները իրենց համակրած հեղինակների մոտ եղած ամեն ինչով հիանում են[1]։
  • Հոմերոսի և Վերգիլիոսի 12 բանաստեղծություններից կարելի է շատ ավել օգուտներ քաղել, քան այն բոլոր քննադատներից, որոնք խոսում են այդ մեծ մարդկանց մասին[2]։
  • Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել[2]։
  • Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ նա երբեք չի լինի[3]։
  • Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում[3]։
  • Միայն թույլերն են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մարդուն դրանք հարկավոր չեն[3]։
  • Մարդու մեջ ինչ մեծություն կա, աշխատանքի գործն է, իսկ քաղաքակրթությունն էլ աշխատանքի պտուղն է[4]։
  • Աշխատանքի վեհությունը,-- ահա թե ամենից շատ ինչն է ինձ հրապուրել աշխարհում[4]։
  • Աշխատանքը ամեն ինչ է. աշխատանքը և՛ արդարացում է, և՛ փրկություն[4]։
  • Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով[4]։
  • Մարդուն նկարագրող արդյունաշատ դաստիարակներից մեկը աշխատությունն է[4]։
  • Բարեկամության աչքերը հազվադեպ են սխալվում[5]։
  • Մեծ մարդու բարեկամությունը աստվածային պարգև է[5]։
  • Որքան սարսափելի է պատերազմի ամբողջ արհավիրքի ու հանցագործության խարազանը, այնքան ուժեղ պետք է լինի մեր երախտագիտությունը այն քաջարի մարտիկների նկատմամբ, ովքեր զոհվել են, որպեսզի մեզ թողնեն երջանիկ աշխարհ[6]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Ընկերության աչքերը հազվադեպ են սխալվում։
  • Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել։
  • Նա, ով ցանկանում է մարդուն զրկել կրքերից, այն հիման վրա, թե դրանք վտանգավոր են, նմանվում է նրան, ով կցանկանա դուրս հանել մարդու ամբողջ արյունը՝ ելնելով այն բանից, որ նա կաթվածահարություն պատճառ է։
  • Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 178.
  2. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 179.
  3. 1 2 3 Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
  4. 1 2 3 4 5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 66.
  5. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 106։
  6. ↑ Անցյալի անվեհեր ռազմիկները, Բլոխա Յու. Վ., Երևան, 2010:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վոլտեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: