Գդանսկ
Գդանսկ (լեհերեն՝ Gdańsk), քաղաք Լեհաստանի հյուսիսում։ Երկրի վեցերորդ առավել խիտ բնակեցված քաղաքը։ Բնակչությունը՝ ▲487 834 մարդ (հունիսի 30, 2024)[2]։
Գդանսկը մի մեծ նավահանգիստ է, որը գտնվում է Բալթիկ ծովի կենտրոնում։ Քաղաքը համարվում է Լեհաստանի արդյունաբերական և տեխնիկական զարգացման ամենամեծ կենտրոններից մեկը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 10-րդ դարից։ Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է սկանդինավյան gute «գոթական» բառից, ոմանք էլ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է հին ռուսական gudde «անտառ, թփուտ» բառը, որոշ հետազոտողներ էլ անվանման ծագումը կապում են god «խոնավ, թաց» բառի հետ։
1793֊1918 թվականներին գտնվել է գերմանական տիրապետության տակ և կոչվել Դանցիգ (գերմ.՝ Danzig, Վերսալի հաշտության պայմանագրով դարձել է «Ազատ քաղաք Դանցիգ», որին կառավարել է Ազգերի լիգան։ 1939֊1945 թվականները օկուպացրել է Ֆաշիստական Գերմանիան[3]։
Քաղաքի տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Կաթողիկե Եկեղեցի
- Մարզադաշտ
- 17–րդ դար

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4011039-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 https://stat.gov.pl/obszary-tematyczne/ludnosc/ludnosc/ludnosc-stan-i-struktura-ludnosci-oraz-ruch-naturalny-w-przekroju-terytorialnym-w-2024-r-stan-w-dniu-30-06,6,37.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-02-22 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գդանսկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 704)։ |
