Ամերիկյան անգղեր
| Ամերիկյան կոնդորներ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Ինֆրադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
| Վերնակարգ | Neoaves |
| Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
| Ընտանիք | Ամերիկյան կոնդորներ (Cathartidae) Lafresnaye, 1839 |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Ամերիկյան անգղեր[1][2] (լատ. Cathartidae), բազեանմանների կարգի թռչունների ընտանիք (Accipitriformes)[3], որոնք բնակվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բարեխառն և արևադարձային կլիմայական գոտիներում։ Ընտանիքը տարբեր ժամանակներում դասվել է նաև բազեանմանների կամ արագիլանմանների կարգերին, կամ առանձնացվել որպես Նոր Աշխարհի անգղերի առանձին կարգ (Cathartiformes):
Ընտանիքի ներկայացուցիչների բնութագրերից են խոշոր չափերը և սավառնող թռիչքը. սնվում են լեշով։
Կոնվերգենցիայի արդյունքում մեծ նմանություն են ձեռք բերել ցերեկային գիշատիչ թռչունների որոշ տեսակների (Հին Աշխարհի անգղերի) հետ՝ զբաղեցնելով համանման էկոլոգիական խորշ։
Ֆիլոգենետիկ ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած կատարտիդների հայտնաբերված բրածո մնացորդների բավականին մեծ քանակին[4], նրանց էվոլյուցիայի ուղիները մինչև վերջ պարզ չեն։ Բազմաթիվ հանածո տաքսոններ, որոնք հավասարապես կարող են դասվել ամերիկյան անգղերին կամ թռչունների այլ խմբերին, համարվում են այս ընտանիքի ներկայացուցիչներ։ Նախապատմական ժամանակներում կատարտիդները բնակվել են Եվրոպայում և նույնիսկ կարող են առաջացած լինել այնտեղ։
Անկախ ամեն ինչից՝ պլիոցենում և պլեյստոցենում նկատվել է կատարտիդների շատ ավելի մեծ բազմազանություն, որը մրցել է ժամանակակից Հին Աշխարհի անգղերի խմբի բազմազանության հետ։ Նոր Աշխարհում Կատարտիդների անհետացումը համընկել է պլեյստոցենի խոշոր կաթնասունների՝ (որպես նրանց սննդի հիմնական աղբյուրի) ոչնչացման հետ։
Այս ընտանիքի անհետացած ցեղեր են համարվում հետևյալները՝
- Diatropornis (ուշ էոցեն/վաղ օլիգոցեն - միջին օլիգոցեն, Ֆրանսիա)
- Phasmagyps (վաղ օլիգոցեն, Հյուսիսային Ամերիկայի արևմուտք և կենտրոն)
- Brasilogyps (ուշ օլիգոցեն - վաղ միոցեն, Բրազիլիա)
- Hadrogyps (միջին միոցեն, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտք)
- Pliogyps (ուշ միոցեն - ուշ պլիոցեն, Հյուսիսային Ամերիկայի հարավ)
- Perugyps (ուշ միոցեն/վաղ պլիոցեն, Պերուի հարավ և կենտրոն)
- Dryornis (վաղ - ուշ պլիոցեն, Արգենտինա. կարող է պատկանել Vultur ժամանակակից ցեղին)
- Aizenogyps (ուշ պլիոցեն, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևելք)
- Breagyps (ուշ պլեյստոցեն, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտք)
- Geronogyps (ուշ պլեյստոցեն, Պերու)
- Wingegyps (ուշ պլեյստոցեն, Բրազիլիա)
- Parasarcoramphus (Եվրոպա)
Մոնղոլիայում (ուշ օլիգոցեն), ԱՄՆ-ում (Լի Κրիք Հանք, Հյուսիսային Կարոլինա, ուշ միոցեն/վաղ պլիոցեն), Արգենտինայում (միջին պլիոցեն) և Կուբայի ավելի ուշ նստվածքներում հայտնաբերված կատարտիդների նմանվող թռչունների մնացորդները[5], դեռևս սպառիչ գիտական գնահատական չեն ստացել՝ իրենց ցեղային պատկանելության վերաբերյալ։ Այժմ գոյություն ունեցող ցեղերի ներսում գոյություն ունեն նաև անհետացած տեսակներ։
Եվրոպայում նեոգենի ժամանակաշրջանում կատարտիդների առկայության փաստը բավարար հաստատում չունի։ Նեոգենի ամենավաղ շրջանում Եվրոպայում բնակվել է Plesiocathartes ցեղը, որը հնարավոր է, որ պատկանել է Նոր Աշխարհի անգղերին։ Մյուս կողմից՝ Neocathartes ցեղը, որը երկար ժամանակ դասվել է ամերիկյան անգղերին, այժմ դասում են կռունկանմանների կարգի Bathornithidae անհետացած ընտանիքին։
Հայտնի է կատարտիդներին մոտիկ անհետացած տերատորնների ընտանիքը (Teratornithidae), որը ըստ էության հանդիսանում է կատարտիդների (հյուսիսային) ամերիկյան կրկնօրինակը[6]։ Այս ընտանիքին պատկանող Aiolornis incredibilis տեսակը երբեմն անվանում են «հսկա կոնդոր», քանի որ այն պետք է որ արտաքինով նման լիներ ժամանակակից թռչուններին։ Սակայն տերատորները սերտ ազգակցական կապ չունեն ժամանակակից կոնդորների հետ և, ամենայն հավանականությամբ, կոնվերգենցիայի (զուգամիտության) և զուգահեռ էվոլյուցիայի օրինակ են։ Որոշ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ տերատորնները պետք է որ ավելի քիչ արտաքին նմանություն ունենային կատարտիդների հետ, քանի որ, ըստ ամենայնի, նրանք ավելի շատ գիշատիչ թռչուններ էին՝ ի տարբերություն ժամանակակից ամերիկյան անգղերի։
Նախկինում համարվում էր, որ ամերիկյան անգղերն հեռավոր ազգակցություն ունեն Հին Աշխարհի անգղերի կամ բազեանմանների կարգի (Falconiformes) այլ ցերեկային գիշատիչ թռչունների հետ: Մորֆոլոգիապես նրանք Հին Աշխարհի անգղերին են հիշեցնում կոնվերգենցիայի և զուգահեռ էվոլյուցիայի շնորհիվ, սակայն էթոլոգիապես, վարքային և գենետիկական առանձնահատկություններով շատ ավելի մոտ են արագիլներին, ինչն ստացել է իր արտահայտությունը վերջիններիս՝ արագիլանմանների կարգին միացվելու մեջ[7]։
Այնուամենայնիվ, վերջին շրջանում նրանց դասումն արագիլանմանների կարգին նույնպես քննադատության է ենթարկվում որոշ հետազոտողների կողմից, քանի որ ավանդական դասակարգման մեջ արագիլանմանները չեն համարվում միաֆիլետիկ խումբ, իսկ Սիբլիի և Ալքվիստի դասակարգմամբ հանդիսանում են պարաֆիլետիկ կազմավորում, այսինքն՝ չեն ներառում միևնույն ընդհանուր նախնուց առաջացած բոլոր խմբերը: Մյուս կողմից, մոլեկուլային անալիզի միջոցով ամբողջ արագիլանմանների կարգի էվոլյուցիոն պատմությունը վերականգնելու փորձերը, ինչպես դա արվել է, օրինակ, Սիբլիի և Ալքվիստի կողմից, նույնպես երկիմաստ են թվում: Համապատասխանաբար, որոշ գիտնականներ հանդես են գալիս այս ընտանիքը բազեանմանների կարգ վերադարձնելու օգտին[8] և նույնիսկ այն առանձնացնելուն որպես առանձին կարգ՝ Cathartiformes, որը սերտորեն կապված չէ ոչ գիշատիչ թռչունների, ոչ էլ առավել ևս արագիլների ու տառեխների հետ[9]։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Աշխարհի անգղերը խոշոր նեկրոֆագ (լեշակեր) թռչուններ են՝ 60-112 սմ երկարությամբ։ Ունեն առանց միջնապատի քթային անցքեր, կտուց՝ մինչև մմղմղուկի (վոսկովիցայի) ծայրը նեղացող, և պոչ, որը բաղկացած է 12 ղեկային փետուրներից։ Փետրածածկը, որպես կանոն, գորշասև է, թևի ստորին մակերեսին կան բաց գույնի հատվածներ։ Արուներն ու էգերն արտաքինից անտարբերելի են։

Սանրավոր անգղերը, որոնց դասում են անդյան (Vultur gryphus), կալիֆոռնիական (Gymnogyps californianus) կոնդորներին և թագավորական անգղին (Sarcoramphus papa), տարբերվում են կտուցի հիմքում և ճակատին առկա մսոտ սանրերով։
Անդյան կոնդորն ունի սև գույնի փետրածածկ՝ սպիտակ օձիքով և թևերի վրայի բծերով, կարմիր և մերկ վիզ է։ Այս տեսակը բնութագրվում է մինչև 130 սմ երկարությամբ և մինչև 3,2 մ թևերի բացվածքի լայնությամբ՝ հանդիսանալով նորքիմքայինների (նորքիմք թռչունների) ամենախոշոր ներկայացուցիչը։ Բնակվում է Հարավային Ամերիկայի բարձր լեռներում՝ Կիտոյից (Էկվադոր) մինչև հարավային լայնության 45° (Չիլի): Սնվում է խոշոր կենդանիների դիակներով, սակայն հարձակվում է նաև ոչխարների և այլ ավելի փոքր կաթնասունների վրա։
Կալիֆոռնիական կոնդորը մոտ է անդյանին, բայց վերջինիցս փոքր-ինչ փոքր է։ Բնակվում է Կալիֆոռնիայի և Արիզոնայի լեռներում։ XX դարում գրեթե անհետացել էր. 1980-ական թվականներից Սան Դիեգոյի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ հաջողությամբ իրականացվում է այս վտանգված տեսակի պոպուլյացիայի վերականգնման և կենսաբանության ուսումնասիրման ծրագիրը[10]։
Թագավորական անգղն աչքի է ընկնում սպիտակ և վարդագույն-սպիտակ գույնի փետրածածկով (բացառությամբ սև թռիչքային ու ղեկային փետուրների և կարմիր ու դեղին գույներով ներկված գլխի ու վզի), որոնց մոտ դրանց երկարությունը կազմում է 90 սմ։ Բնակվում է Հարավային Ամերիկայի անտառապատ երկրներում՝ Արգենտինայից (հ. լ. 32°) մինչև հարավային Մեքսիկա։
Cathartes և Coragyps ցեղերի անգղերը չունեն մսոտ ելուստներ։ Հնդկահավային անգղը (Cathartes aura)՝ սևա-դարչնագույն՝ մետաղական փայլով, կարմիր գլխով ու վզով, 78 սմ երկարությամբ թռչուն է, իսկ ամերիկյան սև անգղը (Coragyps atratus)՝ սև գույնի՝ դարչնավուն երանգով և մոխրագույն գլխով ու վզով, 60 սմ երկարությամբ թռչուն է (տարածված են ողջ Ամերիկայում)։

Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում են հիմնականում լեշով՝ հանդիսանալով բնական սանիտարներ։ Երբեմն հարձակվում են նորածին կճղակավոր կենդանիների վրա։
Կոնդորներին բնորոշ է ամենաուժեղ զարգացած հոտառությունն ամերիկյան անգղերի և առհասարակ բոլոր թռչունների շրջանում։
Բները կառուցում են ժայռերի վրա և ծառերի փչակներում։ Դնում են 1-3 սպիտակ կամ բաց մոխրականաչավուն ձու։ Ձվերի թխսմամբ զբաղվում են թե՛ արուն, թե՛ էգը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ գոյություն ունեցող ամերիկյան անգղերի կազմում ընդգրկված են հինգ ցեղ և յոթ տեսակ[3]՝ հինգ անգղ և երկու կոնդոր[1]։ Բացառությամբ հնդկահավային անգղերի ցեղի (Cathartes), մյուս բոլոր ցեղերը մոնոտիպիկ են, այսինքն՝ ներառում են միայն մեկ տեսակ[3]:
Անգղեր՝
- Հնդկահավային անգղ (Cathartes aura (Linnaeus, 1758))
- Մեծ դեղնագլուխ անգղ (Cathartes melambrotus Wetmore, 1964)
- Փոքր դեղնագլուխ անգղ (Cathartes burrovianus Cassin, 1845)
- Թագավորական անգղ (Sarcoramphus papa (Linnaeus, 1758))
- Ամերիկյան սև անգղ (Coragyps atratus (Bechstein, 1793)), կամ սև ուռուբու
Կոնդորներ՝
- Կալիֆոռնիական կոնդոր (Gymnogyps californianus (Shaw, 1797))
- Անդյան կոնդոր (Vultur gryphus Linnaeus, 1758)
Հնարավոր է՝ նախկինում գոյություն է ունեցել ամերիկյան զարդավոր անգղ, սակայն դրա գոյության շուրջ վեճերը շարունակվում են մինչ օրս:
Գենետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիոտիպ՝ մոտ 80 քրոմոսոմ (2n)[11].
- Դեպոնացված նուկլեոտիդային սեքվենավորում EntrezNucleotide, GenBank, NCBI (ԱՄՆ) տվյալների բազայում՝ 50 974 (2015 թվականի փետրվարի 18-ի դրությամբ):
- Դեպոնացված սպիտակուցային սեքվենավորում EntrezProtein, GenBank, NCBI (ԱՄՆ) տվյալների բազայում՝ 11 582 (2015 թվականի փետրվարի 18-ի դրությամբ):
Դեպոնացված հաջորդականությունների մեծ մասը պատկանում է հնդկահավային անգղին (Cathartes aura), որը, կալիֆոռնիական կոնդորի (Gymnogyps californianus) հետ մեկտեղ, հանդիսանում է այս ընտանիքի գենետիկորեն ամենաուսումնասիրված ներկայացուցիչը։
Գենոմիկա
Ամբողջական գենոմային սեկվավորումն իրականացվել է երկու տեսակի համար՝ հնդկահավային անգղի (C. aura, 2014 թվականին)[12] և կալիֆոռնիական կոնդորի (G. californianus, 2013 թվականին)[13][14][15]։ Սան Դիեգոյի կենդանաբանական այգու գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացվող կալիֆոռնիական կոնդորի պահպանման գենետիկայի (կոնսերվացիոն գենետիկայի) նախագիծ[10], հանգեցրել է այս վտանգված տեսակի գենոմի միկրոսատելիտային և ԲԱԿ-գրադարանի, ինչպես նաև դրա համեմատական ֆիզիկական և բջջագենետիկական քարտեզի ստեղծմանը[16][17][18], ինչպես նաև դրա տրանսկրիպտոմի սեկվավորմանը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 37. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ В литературе также встречаются другие названия этого семейства:
- Катарти́ды, или америка́нские ко́ндоры: Брем А. Жизнь животных = Brehms Tierleben / Предисловие и комментарии к. биол. н. М. С. Галиной и к. биол. н. М. Б. Корниловой. — М.: ОЛМА-ПРЕСС, ОАО «Красный Пролетарий», 2004. — С. 612. — ISBN 5-224-04422-7(Ստուգված է 18 փետրվարի 2015).
- Гри́фы Но́вого Све́та: Книпович Н. [at Wikisource] (1890–1907). «Грифы, хищные птицы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
- 1 2 3 Gill F., Donsker D. & Rasmussen P. (Eds.), ed. (2024-08-14). «Hoatzin, New World vultures, Secretarybird, raptors». IOC World Bird List (v14.2) (անգլերեն). doi:10.14344/IOC.ML.14.2. Վերցված է 2024-11-10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Останки вымерших катартид описаны главным образом в следующих работах:
- Fisher H. L. The skulls of the cathartid vultures // Condor. — 1944. — Vol. 46. — P. 272—296.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- Hertel F. Ecomorphological indicators of feeding behavior in recent and fossil raptors // The Auk. — 1995. — Vol. 112, no. 4. — P. 890—903.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- Howard H. A preliminary survey of trends in avian evolution from Pleistocene to Recent time // Condor. — 1947. — Vol. 49, no. 1. — P. 10—13.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- Howard H. Bird remains from a prehistoric cave deposit in Grant County, New Mexico // Condor. — 1962. — Vol. 64, no. 3. — P. 241—242.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- Miller L. H. Bird remains from the Kern River Pliocene of California // Condor. — 1931. — Vol. 33, no. 2. — P. 70—72.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- Miller L. Bird remains from an Oregon Indian midden // Condor. — 1957. — Vol. 59, no. 1. — P. 59—63.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- Wetmore A. Additional records of birds from cavern deposits in New Mexico // Condor. — 1932. — Vol. 34, no. 3. — P. 141—142.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- ↑ Suárez W. A reevaluation of some fossils identified as vultures (Aves: Vulturidae) from quaternary cave deposits of Cuba(չաշխատող հղում) // Caribbean Journal of Science. — 2001. — Vol. 37, no. 1—2. — P. 110—111.(Ստուգված է 4 հունվարի 2007) «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-10-25-ին. Վերցված է 2015-02-19-ին.
- ↑ Campbell K. E. Jr., Tonni E. P. Size and locomotion in teratorns // Auk. — 1983. — Vol. 100, no. 2. — P. 390—403.(Ստուգված է 4 հունվարի 2007) Error in Webarchive template: Empty url.
- ↑ Близость катартид к аистообразным нашла отражение в следующих работах:
- Avise J. C., Nelson W. S., Sibley C. G. DNA sequence support for a close phylogenetic relationship between some storks and New World vultures Արխիվացված 2015-02-19 Wayback Machine // Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (PNAS). — 1994. — Vol. 91, no. 11. — P. 5173—5177. — . — (Erratum: PNAS. — 1995. — Vol. 92. — No. 7. — P. 3076. — ).(Ստուգված է 19 փետրվարի 2015) «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-02-19-ին. Վերցված է 2015-02-19-ին.
- de Boer L. E. M. Karyological heterogeneity in the Falconiformes (Aves) Արխիվացված 2013-06-20 Wayback Machine // Cellular and Molecular Life Sciences. — 1975. — Vol. 31, no. 10. — P. 1138—1139. — .(Ստուգված է 19 փետրվարի 2015)
- Ligon J. D. Relationships of the cathartid vultures Արխիվացված 2015-02-19 Wayback Machine // Occasional Papers of the Museum of Zoology, University of Michigan. — 1967. — No. 651. — P. 1—26.(Ստուգված է 19 փետրվարի 2015) Error in Webarchive template: Empty url.
- Wink M. Phylogeny of Old and New World vultures (Aves: Accipitridae and Cathartidae) inferred from nucleotide sequences of the mitochondrial cytochrome b gene Արխիվացված 2012-03-16 Wayback Machine // Zeitschrift für Naturforschung C[en]. — 1995. — Vol. 50, no. 11—12. — P. 868—882.(Ստուգված է 19 փետրվարի 2015)
- ↑ Livezey B. C., Zusi R. L. Higher-order phylogeny of modern birds (Theropoda, Aves: Neornithes) based on comparative anatomy. II. Analysis and discussion // Zoological Journal of the Linnean Society[en]. — 2007. — Vol. 149, no. 1. — P. 1—95.(Ստուգված է 19 փետրվարի 2015) Error in Webarchive template: Empty url.
- ↑ Ericson P. G. P., Anderson C.L., Britton T., Elżanowski A., Johansson U.S., Kallersjö M., Ohlson J. I., Parsons T.J., Zuccon D., Mayr G. Diversification of Neoaves: integration of molecular sequence data and fossils // Biology Letters. — 2006. — Vol. 2, no. 4. — P. 543—547. — .(Ստուգված է 19 փետրվարի 2015) Error in Webarchive template: Empty url.
- 1 2 3 Romanov M. N., Tuttle E. M., Houck M. L., Modi W. S., Chemnick L. G., Korody M. L., Stremel Mork E. M., Otten C. A., Renner T., Jones K. C., Dandekar S., Papp J. C., Da Y., NISC Comparative Sequencing Program, Green E. D.[en], Magrini V., Hickenbotham M. T., Glasscock J., McGrath S., Mardis E. R., Ryder O. A. The value of avian genomics to the conservation of wildlife(անգլ.) // BMC Genomics[en] : журнал. — London, UK: BioMed Central Ltd[en], Current Science Group, 2009. — Т. 10. — № Suppl. 2. — С. S10. — ISSN 1471-2164. — — PMID 19607652.(Ստուգված է 18 փետրվարի 2015)
- ↑ de Boer L. E. M. Karyological heterogeneity in the Falconiformes (Aves) Արխիվացված 2013-06-20 Wayback Machine // Cellular and Molecular Life Sciences. — 1975. — Vol. 31, No. 10. — P. 1138—1139. — .(Ստուգված է 19 փետրվարի 2015) «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013-06-20-ին. Վերցված է 2015-02-19-ին.
- ↑ «Cathartes aura (turkey vulture): Cathartes aura Genome sequencing». BioProject (անգլերեն). Bethesda, MD, USA: NCBI. Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին. Վերցված է 2015-02-16-ին.
- ↑ Ryder O., Chemnick L. G., Thomas S., Martin J., Romanov M., Ralls K., Ballou J. D., Mace M., Ratan A., Miller W., Schuster S. (2014-01-11). Supporting California condor conservation management through analysis of species-wide whole genome sequence variation. International Plant and Animal Genome XXII Conference, San Diego, January 11—15, 2014. San Diego, CA, USA: Scherago International. էջ 176. OCLC 899128058. Abstract W635. Արխիվացված օրիգինալից 2015-10-09-ին. Վերցված է 2015-03-02-ին.
{{cite conference}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) «Источник» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-10-09-ին. Վերցված է 2015-03-02-ին. - ↑ «Gymnogyps californianus (California condor)». BioProject (անգլերեն). Bethesda, MD, USA: NCBI. Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին. Վերցված է 2015-02-16-ին.
- ↑ «Gymnogyps californianus». Search: Obtaining Data: Trace Archive v4.2 (անգլերեն). Bethesda, MD, USA: National Center for Biotechnology Information; U. S. National Library of Medicine. 2015-02-10. Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին. Վերցված է 2015-02-16-ին.
- ↑ Romanov M. N., Koriabine M., Nefedov M., de Jong P. J., Ryder O. A. Construction of a California condor BAC library and first-generation chicken–condor comparative physical map as an endangered species conservation genomics resource(անգլ.) // Genomics : журнал. — Amsterdam, The Netherlands: Academic Press Inc, Elsevier Science B. V., 2006. — Т. 88. — № 6. — С. 711—718. — ISSN 0888-7543. — — PMID 16884891.(Ստուգված է 18 փետրվարի 2015)
- ↑ Romanov M. N., Jones K. C., Chemnick L. G., Stremel-Mork E., Otten C., Da Y., Akhunov E. D., Ryder O. A. (2009-01-10). California condor microsatellite-enriched library as a tool for genetic and genomic studies in an endangered species. International Plant and Animal Genome XVII Conference, San Diego, January 10—14, 2009. San Diego, CA, USA: Scherago International. էջ 107. Abstract P517. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2009-01-10-ին.
{{cite conference}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) «Источник» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012-01-23. Վերցված է 2015-02-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Modi W. S., Romanov M., Green E. D., Ryder O. Molecular cytogenetics of the California condor: evolutionary and conservation implications(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : журнал. — Basel, Switzerland: Karger Publishers[en], 2009. — Т. 127. — № 1. — С. 26—32. — ISSN 1424-8581. — — PMID 20051671.(Ստուգված է 19 փետրվարի 2015)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грифы // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- Американские грифы // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Жуков Б. Титулованные могильщики // Вокруг света. — 2005. — № 5 (2776).(Ստուգված է 19 փետրվարի 2015) Error in Webarchive template: Empty url.
- Swainson W., Richardson J. The Birds // Fauna Boreali-Americana; or The Zoology of the Northern Parts of British America: In 3 Vols / J. Richardson. — London: John Murray, 1829—1836. — Т. 2. — С. 1—7.(Ստուգված է 21 փետրվարի 2015)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «New World Vultures (Cathartidae)». Videos, Photos and Sound Recordings of All the Birds of the World (անգլերեն). The Internet Bird Collection; Lynx Edicions — Նոր աշխարհի անգղեր (ներառյալ տեսանյութը). Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին. Վերցված է 2015-02-19-ին.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան անգղեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան անգղեր» հոդվածին։ |
| ||||||