Jump to content

Stan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Stan»
Էմինեմի և Դայդոյի սինգլը
«The Marshall Mathers LP» ալբոմից
Թողարկված9 դեկտեմբերի 2000
ՖորմատCD-սինգլ, կասետ, թվային ներբեռնում
Ձայնագրվածնոյեմբերի 1999
Ժանրալտերնատիվ հիփ-հոփ, հորորքոր
Տևողություն6:44 (ալբոմային տարբերակ)
5:32 (ռադիոտարբերակ)
ԼեյբլAftermath, Interscope, Shady
ՊրոդյուսերThe 45 King & Էմինեմ
Էմինեմ ժամանակագրություն
The Way I Am (2000) Stan (2000) Rock City (2000)
Դայդո ժամանակագրություն
Don't Think of Me (2000) Stan (2000) Thank You (2000)

«Stan», Էմինեմի երրորդ սինգլը «The Marshall Mathers LP» ալբոմից, որը ձայնագրվել է երգչուհի Dido-ի հետ համատեղ։ Ստենի դերը կատարել է դերասան ևոն Սավան։ Երգը հիթ է, որը ԱՄՆ-ի և Ավստրալիայի հիթ-շքերթներում նորամուտն նշել է առաջին հորիզոնականում։

2005 թվականին ներառվել է Էմինեմի լավագույն հիթերի «Curtain Call: The Hits» հավաքածուում, որում ներառվել է նաև Էմինեմի այդ երգի կենդանի կատարումը Grammy-2001-ում, որտեղ Dido-ի կրկներգը կատարել է Էլթոն Ջոնը։ Սինգլի պրոդյուսերները եղել են Էմինեմը և The 45 King-ը, որն էլ ստեղծել է երգի երաժշտությունը։ Որպես սեմփլ ծառայել է Դայդոյի «Thank You» երգը, որտեղից վերցվել է կրկներգը և բասը։ Ճանաչվել է Էմինեմի լավագույն հիթերից մեկը։ Այդ երգի թողարկումից հետո Էմինեմի երկրպագուներին սկսել են անվանել Ստեններ։

Rolling Stone ամսագիրը երգը տեղադրել է Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկի #296 հորիզոնականում։ Երգը զբաղեցրել է նաև 15-րդ տեղը VH1 հեռուստաալիքի վարկածով բոլոր ժամանակների լավագույն հիփ-հոփ երգերի ցանկում։ 2011 թվականի ապրիլին «Complex» ամսագիրը կազմել է «Էմինեմի 100 լավագույն երգերի» ցուցակը, որում «Stan» երգն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[1]։

Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 750 000 օրինակով[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը պատմում է Էմինեմի մտացածին երկրպագուի՝ Ստենի մասին, որը նրան ավելի ու ավելի տագնապալի ու սպառնալից նամակներ է գրում իր կյանքի մասին (ընդ որում՝ բոլոր նամակները գրված են գրասենյակային մատիտով), բայց դրանք տարբեր պատճառներով արտիստին չեն հասնում։ Առաջին նամակում Ստենն իրեն նկարագրում է որպես Էմինեմի ամենամեծ երկրպագուն, որն իր ամբողջ սենյակը փակցրել է նրա պաստառներով։ Ստենի ընկերուհին հղի է, և եթե աղջիկ ծնվի, ապա Ստենը ցանկանում է նրան անվանել Բոննի (ինչպես Էմինեմի դստերը), նամակի վերջում Ստենը գրում է իր հեռախոսների համարները և սպասում է Էմինեմի շուտափույթ պատասխանին։ Երկրորդ նամակում Ստենը գրում է, որ չի բարկանում Էմինեմի վրա այն բանի համար, որ նա դեռ չի զանգահարել իրեն, բայց դատապարտում է Էմինեմին, որ նա իր վեցամյա եղբայր Մեթյուին ինքնագիր չի տվել, ինչի համար նա 4 ժամ սպսել էր ցուրտ եղանակին։ Ստենը գրում է, որ իր ընկերուհին արդեն խանդում է նրան Էմինեմի հանդեպ, քանի որ Ստենը խոսում է նրա մասին 24 ժամ, կրծքավանդակի վրա դաջվածք ունի Էմինեմի անունով։ Երբեմն Ստենն իրեն ոչ ադեկվատ է պահում․ նամակի վերջում նա խնդրում է զանգահարել իրեն և գրում է․ «Մենք պետք է միասին լինենք»։ Ստենն իր հաջորդ ուղերձը ձայնագրում է մեքենայում ձայնագրիչով, այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Սիրելի պարոն «Ես շատ-լավն եմ-որ-զանգեմ-կամ-գրեմ-իմ-երկրպագուներին»։ Ստենը գիշերը հարբած մեքենա է վարում, նա իր հետ վերցնում է իր ընկերուհուն, նա ասում է, որ այն ամենը, ինչ իրեն պետք է, Էմինեմի մեկ զանգը կամ նամակն է։ Ստենը հասնում է կամրջի և հասկանում է, որ Էմինեմը ոչ մի կերպ չի կարող ստանալ այդ ձայնագրիչը, որից հետո կտրուկ շրջվում է, և մեքենան ընկնում է ջրի մեջ։ Էմինեմը նամակ է գրում Ստենին։ Նա գրում է, որ նա շատ զբաղված է և չէր կարող գրել ավելի վաղ, ինչպես նաև նաև ինքնագիր է ուղարկում Մեթյուի համար գլխարկի վրա։ Էմինեմը գրում է, որ Ստենն օգնության կարիք ունի, հակառակ դեպքում նա կարող է վնասել իրեն, և հույս ունի, որ նամակը ժամանակին կհասնի, հետո գրում է սարսափելի աղետի մասին, որը տեսել է հեռուստատեսությամբ, որտեղ մեքենան, որում եղել են եղա և աղջիկ, վթարի է ենթարկվել, նամակի վերջում Էմինեմը հասկանում է, որ այդ մեքենայի ղեկին եղել է Ստենը։ Առաջին երեք տները Էմինեմը կատարում է Ստենի դերում, իսկ վերջինը՝ չորրորդը, ձայնագրվել է Էմինեմի անունից, որը պատասխան նամակ է գրում Ստենին։ Տեսանյութը ավարտվում է Ստենի հուղարկավորության տեսարանով, որին ներկա է նրա կրտսեր եղբայր Մեթյուն, որը մազերը ներկել է բաց գույնի Էմինեմի նման։

No.ԱնվանումՀեղինակ(ներ)Producer(s)Տևողություն
1."Stan" (radio edit)5:33
2."Guilty Conscience" (radio version with gunshot)3:21
3."Hazardous Youth" (acapella version)
  • Mathers
 0:46
4."Get You Mad" (Sway & King Tech featuring DJ Revolution with Eminem)
  • Mathers
  • DJ King Tech
4:22
Ընդհանուր տևողություն՝14:02

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2000–2001) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[3] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[4] 1
Բելգիա Ultratop Flanders[5] 3
Բելգիա Ultratop Wallonia[6] 2
Բրազիլիա Hot 100 Airplay[7] 1
Կանադա (Nielsen SoundScan)[8] 27
Խորվաթիա (HRT)[9] 6
Դանիա Tracklisten[10] 1
Եվրոպա (European Hot 100) 1
Ֆինլանդիա Suomen virallinen lista[11] 1
Ֆրանսիա SNEP[12] 4
Գերմանիա Media Control AG[13] 1
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[14] 1
IRMA[15]
Իտալիա FIMI[16] 1
Նիդերլանդներ Dutch Top 40[17] 2
Նիդերլանդներ Mega Single Top 100[18] 3
Նոր Զելանդիա RIANZ[19] 14
Նորվեգիա VG-lista[20] 3
Լեհաստան (Polish Airplay Charts)[21] 21
Պորտուգալիա (AFP)[22] 3
Ռումինիա (Romanian Top 100)[23] 1
Շոտլանդիա Scottish Singles Top 40[24] 1
Իսպանիա PROMUSICAE[25] 3
Շվեդիա Sverigetopplistan[26] 3
Շվեյցարիա Schweizer Hitparade[27] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[28] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[29] 51
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[30] 36
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[31] 33
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[32] 9

Տարեվերջյան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2000) Հորիզոնական
Շվեդիա (Sverigetopplistan)[33] 49
UK Singles (Official Charts Company)[34] 6
Հիթ-շքերթ (2001) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[35] 6
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[36] 6
Բելգիա (Ultratop Flanders)[37] 31
Բելգիա (Ultratop Wallonia)[38] 20
Ֆրանսիա (SNEP)[39] 29
Գերմանիա (Official German Charts)[40] 18
Նիդերլանդներ (Dutch Top 40)[41] 80
Նիդերլանդներ (Single Top 100)[42] 55
Ռումինիա (Romanian Top 100)[23] 28
Շվեդիա (Sverigetopplistan)[43] 55
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[44] 3
UK Singles (Official Charts Company)[45] 74

Տասնամյակի հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2000–09) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[46] 94
Գերմանիա (Official German Charts)[47] 79
UK Singles (Official Charts Company) 21
Տարածաշրջան ՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[48] 2× Platinum 140 000^
Ավստրիա (IFPI Austria)[49] Gold 25 000x
Բելգիա (BEA)[50] Platinum 50 000*
Դանիա (IFPI Denmark)[51] Gold 45 000^
Ֆրանսիա (SNEP)[52] Platinum 500 000*
Գերմանիա (BVMI)[53] Platinum 500 000^
Իտալիա (FIMI)[54] Gold 25 000*
Նիդերլանդներ (NVPI)[55] Gold 40 000^
Պորտուգալիա (AFP)[56] Gold 20 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[57] Gold 25 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[58] 2× Platinum 1,470,000[59]
ԱՄՆ (RIAA)[60] 2× Platinum 2 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «The 100 Best Eminem Songs | Complex». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. ↑ «Eminem on The Official Charts». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  3. ↑ Australian-charts.com — Eminem feat. Dido — Stan. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  4. ↑ Eminem feat. Dido — Stan Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  5. ↑ Ultratop.be — Eminem feat. Dido — Stan (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. ↑ Ultratop.be — Eminem feat. Dido — Stan (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  7. ↑ Illegal name entered Eminem feat. Dido/Eminem+feat.+Dido/chart?f=1221 Eminem feat. Dido Album & Song Chart History Brasil Hot 100 Airplay for Eminem feat. Dido.
  8. ↑ «Canadian Digital Song Sales». Billboard. 2001 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. ↑ «Top Lista Hrvatskog Radija». Croatian Radiotelevision. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  10. ↑ Danishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Tracklisten. Hung Medien.
  11. ↑ Finnishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Finland’s Official List
  12. ↑ Lescharts.com — Eminem feat. Dido — Stan (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  13. ↑ Musicline.de — Chartverfolgung — Eminem feat. Dido — Stan (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  14. ↑ «Íslenski Listinn Topp 40 (Vikuna 15.12. - 22.12. 2000 50. Vika)». Íslenski Listinn (իսլանդերեն). Dagblaðið Vísir. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  15. ↑ "The Irish Charts – Search Results – Stan". Irish Singles Chart.
  16. ↑ Italiancharts.com — Eminem feat. Dido — Stan (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  17. ↑ Nederlandse Top 40 - week 52, 2000 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  18. ↑ Dutchcharts.nl — Eminem feat. Dido — Stan (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  19. ↑ Charts.org.nz — Eminem feat. Dido — Stan. Top 40 Singles. Hung Medien.
  20. ↑ Norwegiancharts.com — Eminem feat. Dido — Stan. VG-lista. Hung Medien.
  21. ↑ «Polish Airplay Charts - Lista krajowa 04/2001». PiF PaF Production. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. ↑ «Music & Media: Eurochart Hot 100» (PDF). Music & Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
  23. 1 2 «Top of the Year 2001». Romanian Top 100. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  24. ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  25. ↑ Spanishcharts.com — Eminem feat. Dido — Stan Canciones Top 50. Hung Medien.
  26. ↑ Swedishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Singles Top 60. Hung Medien.
  27. ↑ Eminem feat. Dido — Stan swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  28. ↑ Eminem feat. Dido: Artist Chart History Official Charts Company.
  29. ↑ Eminem Album & Song Chart History Billboard Hot 100 for Eminem.
  30. ↑ Eminem Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Eminem.
  31. ↑ Eminem Album & Song Chart History Billboard Pop Songs for Eminem.
  32. ↑ Eminem Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Eminem.
  33. ↑ «Årslista Singlar – År 2000» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  34. ↑ «Best Sellers of 2000 - Singles Top 100». Music Week. 2001 թ․ հունվարի 20. էջ 25.
  35. ↑ «2001 Australian Singles Chart». aria. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  36. ↑ «2001 Austrian Singles Chart» (գերմաներեն). Austriancharts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  37. ↑ «2001 Belgian (Flanders) Singles Chart» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  38. ↑ «2001 Belgian (Wallonia) Singles Chart» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  39. ↑ «2000 French Singles Chart» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  40. ↑ «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (գերմաներեն). offiziellecharts.de. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  41. ↑ «Top 100-Jaaroverzicht van 2001». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  42. ↑ «Jaaroverzichten – Single 2001». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  43. ↑ «Årslista Singlar – År 2001» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  44. ↑ «2001 Swiss Singles Chart» (գերմաներեն). Swisscharts. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  45. ↑ «Best Sellers of 2001 - Singles Top 100». Music Week. 2002 թ․ հունվարի 19. էջ 11.
  46. ↑ «ARIA End of Decade Singles» (PDF). ARIA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  47. ↑ Die ultimative Chart Show | Hits des neuen Jahrtausends | Download. RTL.de. Retrieved on January 19, 2011.
  48. ↑ «ARIA Charts – Accreditations – 2001 Singles». Australian Recording Industry Association.
  49. ↑ «Austrian single certifications – Eminem – Stan» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. ↑ «Ultratop − Goud en Platina – singles 2001». Ultratop. Hung Medien.
  51. ↑ «Danish single certifications – Eminem – Stan». IFPI Danmark. Scroll through the page-list below until year 2018 to obtain certification.
  52. ↑ «Certifications Singles Platine – année 2001» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  53. ↑ «Gold-/Platin-Datenbank (Eminem; 'Stan')» (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. ↑ «Italian single certifications – Eminem feat. Dido – Stan» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Stan" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  55. ↑ «Dutch single certifications – Eminem – Stan» (Dutch). Nederlandse Vereniging van Producenten en Importeurs van beeld- en geluidsdragers.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Enter Stan in the "Artiest of titel" box.
  56. ↑ «Portuguese single certifications – Eminem feat. Dido – Stan» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Stan')». IFPI Switzerland. Hung Medien.
  58. ↑ «British certifications – Eminem feat. Dido – Stan». British Phonographic Industry. Select Platinum in the Certification field. Type Stan in the "Search BPI Awards" field and then press Enter.
  59. ↑ Copsey, Rob (2020 թ․ հունվարի 17). «Eminem's biggest songs on the Official Chart». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  60. ↑ «American single certifications – Eminem – Stan». Recording Industry Association of America.