Jump to content

Փուսի Ռայըթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փուսի Ռայըթ
Ժանրերփանկ-ռոք, կատարողական արվեստ, Riot grrrl, Հարդքոր փանկ, oi!? և փոփ
Գործունեությունհոկտեմբեր 2011[1]
Պարգևներ
Կայքpussyriot.love
 Pussy Riot Վիքիպահեստում

«Փուսի Ռայըթ» (անգլ.՝ Pussy Riot, թարգմ. «Փիսոյի ապստամբություն» կամ «Պուցի ապստամբություն»), ռուսական ֆեմինիստական փանք ռոք խումբ, որը կազմակերպում է իր ելույթները չարտոնված ակցիաների ձևաչափով և դրա համար չնախատեսված վայրերում։ Նման վայրեր են դարձել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանները, տրոլեյբուսների տանիքները, ոստիկանության քննչական բաժինը, Կարմիր հրապարակը և Մոսկայի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարը։ Ամենահիշարժանը, թերևս, 2012 թվականի փետրվարի 21-ին Մոսկայի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարում «Աստվածամայր, քշիր Պուտինին» խորագրով անցկացված «աղոթք»-ակցիան էր, որը ռուս ուղղափառ եկեղեցին որակեց որպես սրբապղծություն, իսկ իրավապահ համակարգը՝ հավատի ոտնահարմամբ զուգորդված խուլիգանություն:

Երաժշտախումբը հիմնադրվել է 2011 թվականին, Նադյա (Նադեժդա) Տոլոկոննիկովայի կողմից, ով այդ ժամանակ 22 տարեկան էր: Գործում է անանունության սկզբունքով (на принципах анонимности)[3] և չունենալով մշտական կազմ. տարբեր ժամանակներում նրա կազմում ընդգրկված են եղել 10-ից ավելի երաժիշտ աղջիկներ[4][5]: Երաժշտախմբի երգերի առավել սուր թեմաներն առնչվում են կանանց իրավունքներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա վարած քաղաքականության[6], ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության հետ նրա կապերի քննադատությանը[7]: Փուսի ռայըթի աղջիկները հարկ եղած դեպքերում իրենց ակցիաներն անում են կրծքերը մերկացրած: Նրանց ելույթները հաճախ տեսաձայնագրվում են և որպես երաժշտական հոլովակներ՝ տարածվում համացանցում: Երաժշտախմբի որոշ անդամներ դատվել են խուլիգանությանը վերաբերող հոդվածով և բանտ են նետվել: Նրանց ազատ արձակելու պահանջով միջազգային լայն շարժում է ծավալվել:

Նադեժդա Տոլոկոննիկովան Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում
Մադոննան իր աջակցությունն է հայտնում Փուսի ռայըթի բանտարկված անդամներին
Բողոքի ցույց Մոսկվայում՝ հաջակցություն Փուսի ռայըթի բանտարկված անդամների

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Wont Get Fooled Again/Riot Across the World! (2014)
  • In Riot We Trust (2017)

Mixtapes

  • Matriarchy Now (2022)

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակը Տարին Առաջադրված աշխատանք(ներ)ը Անվանակարգը Արդյունքը Ref.
«Սոռատնիկ» («Տարեկից») մրցանակ 2012 Հաղթանակ [8]
Կանդինսկի մրցանակ 2012 Առաջադրված [9][10]
Երաժշտական վիդեոյի բեռլինյան մրցանակ / Berlin Music Video Awards 2019 "My Sex" Լավագույն անիմացիա Առաջադրված [11]
2021 "Panic Attack" Լավագույն փորձարարություն / Best Experimental Առաջադրված [12]
Երաժշտական վիդեո փառատոն 2021 Նորարարություն Առաջադրված [13]
Woody Guthrie Prize 2023 Հաղթանակ [14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Tolokonnikova N. Read & Riot: A Pussy Riot Guide to Activism — San Francisco: 2018.
  2. ↑ https://oslofreedomforum.com/speakers/pussy-riot
  3. ↑ Зоя Светова, Натали Доливо. (2014-01-09). «Мария Алёхина и Надежда Толоконникова: интервью с участницами Pussy Riot». Инопресса.ру. Արխիվացված օրիգինալից 2014-01-09-ին. Վերցված է 2014-01-10-ին. «„Pussy Riot — анонимная группа. Её участники не показывают своих лиц. Если мы и будем участвовать в её акциях, то при соблюдении абсолютной анонимности", — ответила одна из участниц „панк-молебна"»
  4. ↑ «What You Don't Know About Pussy Riot, and Life in Russia's Gulag-Like Prison Colonies». Vanity Fair. 2014 թ․ հունվարի 9.
  5. ↑ Charles Clover (2012 թ․ մարտի 16). «Pussy Riot dig claws into Putin». Financial Times. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. ↑ Carole Cadwalladr (2012 թ․ հուլիսի 29). «Pussy Riot: will Vladimir Putin regret taking on Russia's cool women punks?». The Observer. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. ↑ Oleg Kashin (2012 թ․ օգոստոսի 17). «Putin's message: if you're pro Pussy Riot you're against the Orthodox church». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. ↑ «Awarding the Companion Award. Pussy Riot received an award from the professional community». Art Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին.
  9. ↑ «Grisha Bruskin and AES+F Collective Awarded 2012 Kandinsky Prize». Art Forum. 2012 թ․ դեկտեմբերի 14.
  10. ↑ «Anti-Putin Punk Group Nominated For Prestigious Russian Art Award». Radio Free Europe. 2012 թ․ օգոստոսի 10.
  11. ↑ «Berlin Music Video Awards 2019 Nominees». 2019 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  12. ↑ «2021 Nominees». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  13. ↑ Awards 2021 Music Video Festival
  14. ↑ «Russian protest art group Pussy Riot wins Woody Guthrie Prize». TPR. 2023 թ․ մայիսի 6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Free Pussy Riot!» - խմբի ձեռբակալված մասնակիցների պաշտպանության բազմալեզու կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փուսի Ռայըթ» հոդվածին։