Վինդոուզ XP
| Տեսակ | օպերացիոն համակարգ |
|---|---|
| Ստեղծող | Մայքրոսոֆթ |
| Ընտանիք | Windows NT |
| Հիմք են ծառայել | Windows 2000 |
| Առաջին թողարկում | օգոստոսի 24, 2001[1] |
| Առկա է | բազմալեզու |
| Ինտերֆեյս | Luna? |
| Արտոնագիր | shareware, volume licensing? և Microsoft Software Assurance? |
| Զարգացման կարգավիճակ | Աջակցությունն ավարտվեց 2014 թվականի ապրիլի 8-ին |
| Նախորդ | Վինդոուզ 2000 Վինդոուզ ME |
| Հաջորդ | Վինդոուզ Վիստա |
Վինդոուզ XP (Windows XP) օպերացիոն համակարգ, որը Windows օպերացիոն համակարգ ընտանիքի կողմից է Microsoft ստեղծվել և թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 25-ին։ XP անվանումը գալիս է անգլերենից։ eXPerience («փորձ», «տպավորություններ»)[2]։
Այն փոխարինեց Վինդոուզ 2000 և ME տարբերակներին։ Օպերացիոն համակարգը մշակվում էր 1990-ականների վերջին և օգտագործում էր «Whistler» ծածկագիրը։ Այս օպերացիոն համակարգն ուներ օգտագործողի համար ավելի հարմար ինտերֆեյս, քան մյուսները։ Այն նաև Վինդոուզ-ի առաջին տարբերակն էր, որը հիմնված չէր MS-DOS-ի վրա։ Վինդոուզ XP-ը հետագայում փոխարինվեց Վինդոուզ Վիստա-ով 2007-ին։ Օպերացիոն համակարգին աջակցությունն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 8-ին[3]։ Այնուամենայնիվ, Վինդոուզ XP-ը դեռ շատ տարածված է որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ համակարգիչների ավելի քան 50%-ը օգտագործում է այս օպերացիոն համակարգը[4]։
Տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինդոուզ XP-ը հասանելի էր 2 տարբերակով` պրոֆեսիոնալ և տնային։ Կար նաև 64-բիթանոց համակարգիչների համար հատուկ պատրաստված «Windows XP Professional x64 Edition» տարբերակը[5] և ավելի ցածր գնով «Starter Edition» տարբերակը[6], որն ուներ որոշ հատկություններ և հասանելի էր միայն որոշ երկրներում, ինչպիսիք են Թաիլանդը, Վիետնամը, Թուրքիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Բրազիլիան, Արգենտինան, Պերուն, Բոլիվիա, Չիլի, Մեքսիկա, Էկվադոր, Ուրուգվայ, Մալայզիա և Վենեսուելա։ Օպերացիոն համակարգը հասանելի էր նաև շատ լեզուներով[7]։
Տեխնիկական պահանջները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրանք Վինդոուզ XP-ի հետևյալ համակարգի պահանջներն են[8]
| Նվազագույն պահանջները | Խորհուրդ տրվող պահանջները | |
|---|---|---|
| Պրոցեսոր | 233 ՄՀց | 300 ԳՀց |
| ՕՀ | 64 մեգաբայթ | 128 ԳԲ |
| Վիդեոքարտ | DirectX 9 | DirectX 9 |
| Կոշտ սկավառակ | 1.5 ԳԲ | 1.5 ԳԲ |
| Ազատ տեղ կոշտ սկավառակում | 1.5 ԳԲ | 1.5 ԳԲ |
| Այլ կրիչներ | CD-ROM | DVD-ROM |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ An Inside Look at the Months-long Process of Getting Windows XP Ready for Release to Manufacturing — 2001.
- ↑ ABBYY Lingvo: experience Արխիվացված 2014-05-22 Wayback Machine
- ↑ Microsoft (անգլ.)
- ↑ StatCounter GlobalStats (անգլ.)
- ↑ Microsoft (անգլ.)
- ↑ ITPro Today (անգլ.)
- ↑ Microsoft Windows XP Multilingual User Interface (MUI) Pack (անգլ.)
- ↑ 24 Hour Support (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինդոուզ XP» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||