Վիկտոր Կլիմա
| Վիկտոր Կլիմա | |
| Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ծննդյան օր | հունիսի 4, 1947[1][2] (79 տարեկան) |
| Ծննդավայր | Շվեխաթ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Sonja Klima? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Վիկտոր Կլիմա (գերմ.՝ Viktor Klima, հունիսի 4, 1947[1][2], Շվեխաթ, Wien-Umgebung District, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ։
Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ աշխատել է OMV պետական նավթային ընկերությունում։ Քաղաքական կարիերան սկսել է 1992 թվականին՝ Ֆրանց Վրանիցկու կառավարության կազմի մեջ մտնելով որպես տրանսպորտի և արդյունաբերության նախարար։ 1996 թվականին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ֆրանց Վրանիցկու հրաժարականից հետո 1997 թվականին գլխավորել է երկրի կառավարությունը։
Ավստրիայի կանցլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Կլիման շարունակել է «մեծ կոալիցիայի» քաղաքականությունը՝ ձևավորելով երկրի երկու խոշորագույն կուսակցությունների՝ սոցիալ-դեմոկրատական և պահպանողական Ավստրիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կաբինետ։ Կլիմայի կաբինետում փոխկանցլեր է դարձել պահպանողականների առաջնորդ Վոլֆգանգ Շյուսելը։
Կլիմայի ղեկավարությամբ սոցիալ-դեմոկրատները շարունակում են թեքվել դեպի կենտրոն, և Կլիմայի քաղաքականությունը հիմնականում հիշեցնում Է Լեյբորիստական կուսակցությունում Թոնի Բլերի և Գերհարդ Շրյոդերի քաղաքական քայլերը։
Կլիմայի կառավարությունն ակտիվորեն սեփականաշնորհել է տնտեսության պետական հատվածը և մի շարք քայլեր ձեռնարկել «սոցիալ-կողմնորոշված» տնտեսական քաղաքականությունը ավելի լիբերալ դարձնելու ուղղությամբ։ Սոցիալ-կողմնորոշված քաղաքականությունից հրաժարվելու հետ է կապված սոցիալ-դեմոկրատների ժողովրդականության անկումը իրենց ավանդական աշխատանքային ընտրազանգվածի մոտ, որն անցել է ավստրիական Ազատության կուսակցության պոպուլիստներին Յորգ Հայդերի մոտ։
Արդյունքում սոցիալ-դեմոկրատները պարտություն կրեցին 1999 թվականի հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում։ Արդյունքում Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը կարողացել է կոալիցիայի գործընկերոջն փոխարինել ավստրիական ազատության կուսակցությանը և ձևավորել պահպանողական կաբինետ, որը գլխավորել է Վոլֆգանգ Շյուսելը։
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո Կլիման թողել է կուսակցության առաջնորդի պաշտոնը և աշխատանքի է անցել մեծ բիզնեսում։ Նա կարևոր պաշտոն է զբաղեցրել «Ֆոլքսվագենի» արգենտինական բաժանմունքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կլիմա» հոդվածին։ |
| ||||||||||||