Jump to content

Սագանակի (նախուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սագանակի
Տեսակկերակուր
Առաջացման երկիր Հունաստան
 Saganaki Վիքիպահեստում

Սագանակի (/ˌsɑːɡəˈnɑːki/ ( )), հունական խոհանոցի նախուտեստ, պատրաստվում է փոքր թավայի մեջ։ Ամենից հայտնի է սագանակի պանրի նախուտեստը, որը Հյուսիսային Ամերիկայում պատրաստում են ֆլամբեի միջոցով։ Սագանակին դասվում է մեզե նախուտեստների շարքին։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ սագանակի (նախուտեստ) Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ուտեստը անվանվել է այն թավայի անունով, որի մեջ այն պատրաստվում է՝ σαγανάκι (saganáki), որը σαγανί (sagáni) բառի փաղաքշական տարբերակն է, որը նշանակում է երկու բռնակով տապակ, և որը ծագում է թուրքերեն sahan «պղնձե աման» բառից[1][2], որն էլ իր հերթին փոխառված է արաբերեն صحن (ṣaḥn) բառից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագանակիի մեջ օգտագործվող պանիրը սովորաբար գրավիերա, կեֆալոգրավիերա, հալումի, կասերի[3], կեֆալոտիրի[3] կամ ոչխարի կաթից պատրաստված ֆետա պանիր է։ Տարածաշրջանային տարբերակներից են ֆորմաելա պանրի օգտագործումը Արախովայում, հալումին՝ Կիպրոսում և վլահոտիրին՝ Մեցովոյում: Պանիրը հալեցնում են փոքր տապակի մեջ մինչև փրփրելը և սովորաբար մատուցում են կիտրոնի հյութով և պղպեղով։ Ուտում են հացով։ Սագանակի թավայի մեջ պատրաստված այլ ուտեստներ ներառում են ծովախեցգետնի սագանակի (հունարեն՝ γαρίδες σαγανάκι, garídes saganáki) և միդիա սագանակի (հունարեն՝ μύδια σαγανάκι, mýdia saganáki), որոնք սովորաբար ֆետայի հիմքով են և ներառում են կծու տոմատի սոուս։

Հյուսիս ամերիկյան մատուցման ձև

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բոցավառվող» սագանակի Չիկագոյի հունական թաղամասի Պարթենոն ռեստորանում

ԱՄՆ-ի և Կանադայի շատ հունական ռեստորաններում սագանակի պանիրը տապակելուց հետո այն բոցավառվում է (հաճախ «օպա» բացականչությամբ[4]), որից հետո կրակը սովորաբար մարվում է կիտրոնի հյութով։ Սա կոչվում է «կրակոտ սագանակի» և, ըստ երևույթին, ստեղծվել է 1968 թվականին Չիկագոյի հունական թաղամասի «Պարթենոն» ռեստորանում[5][6][7][8]՝հաճախորդի առաջարկի հիման վրա[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Babiniotis, Λεξικό της Νέας Ελληνικής Γλώσσας
  2. ↑ Triantafyllidis, Λεξικό της κοινής Νεοελληνικής (Triantafyllidis Dictionary)
  3. 1 2 Gayler, Paul (1998-09-15). A Passion for Cheese: More Than 130 Innovative Ways To Cook With Cheese (անգլերեն). Macmillan. ISBN 978-0-312-19204-4.
  4. ↑ History
  5. ↑ The Parthenon: History
  6. ↑ «FAMOUS SAGANaKI ... and so much more». The Parthenon. Արխիվացված օրիգինալից 2016-10-26-ին. Վերցված է 2016-11-08-ին.
  7. ↑ «Exploring Chicago». University of Illinois at Chicago. Արխիվացված է օրիգինալից 2007-09-11-ին. Վերցված է 2007-09-23-ին.
  8. ↑ Zeldes, Leah A (2002-09-30). «How to Eat Like a Chicagoan». Chicago's Restaurant Guide. Chicago's Restaurant Guide. Արխիվացված է օրիգինալից 2002-10-01-ին. Վերցված է 2002-09-30-ին.
  9. ↑ Zeldes, Leah A. (2009 թ․ օգոստոսի 27). «Opaa! Chicago Taste of Greece flies this weekend». Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.