Ռոդերիկ ՄակՔինոն
| Ռոդերիկ ՄակՔինոն անգլ.՝ Roderick MacKinnon | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 19, 1956[1][2][3] (70 տարեկան) |
| Ծննդավայր | Burlington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թաֆթսի համալսարան, Բրանդեյսի համալսարան, Tufts University School of Medicine? և Բյորլինգթոնի ավագ դպրոց |
| Մասնագիտություն | կենսաքիմիկոս, քիմիկոս, նյարդակենսաբան, ներքին հիվանդությունների բժիշկ, համալսարանի դասախոս, բյուրեղագիր և կենսաֆիզիկոս |
| Աշխատատու | Հարվարդի համալսարան և Ռոքֆելլերի համալսարան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[11] |
Ռոդերիկ ՄակՔինոն (փետրվարի 19, 1956[1][2][3], Burlington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[12]), ամերիկացի կենսաֆիզիկոս, նյարդաբան և գործարար։ Նա Ռոքֆելլերի համալսարանի մոլեկուլային նյարդակենսաբանության և կենսաֆիզիկայի պրոֆեսոր է, ով 2003 թվականին Փիթեր Ագրեի հետ համատեղ արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի՝ իոնային ալիքների կառուցվածքի և գործողությունների վերաբերյալ աշխատանքի համար[13][14][15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄակՔինոնը ծնվել է Բուրլինգթոնում, Մասաչուսեթս և սկզբում սովորել է Մասաչուսեթսի Բոստոնի համալսարանում։ Այնուհետև ՄակՔինոնը մեկ տարի անց տեղափոխվեց Բրենդեյսի համալսարան, որտեղ և 1978 թվականին ստացավ բակալավրի աստիճան կենսաքիմիայի ոլորտում՝ դիպլոմային թեզի համար ուսումնասիրելով կալցիումի տեղափոխումը բջջային թաղանթով Քրիստոֆեր Միլլերի լաբորատորիայում։ Բրենդիսում նա նաև հանդիպեց իր ապագա կնոջը և աշխատող գործընկեր Էլիս Լիին[16]։
Բրենդեյսի համալսարանից բակալավրի կոչում ստանալուց հետո ՄակՔինոնը ընդունվեց Թաֆթս համալսարանի բժշկական դպրոցը[15]։ 1982 թվականին նա ստացել է մագիստչոսի կոչում, այնուհետ Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում վերապատրաստվել ներքին բժշկության ոլորտում։ Նա բավականաչափ բավարարված չէր բժշկական մասնագիտությունից, ուստի 1986 թվականին, հետդոկտորական ուսումնասիրությունների համար, նա վերադարձավ Քրիստոֆեր Միլլերի լաբորատորիա Բրանդիսում[16]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին նա նշանակվել է Հարվարդի համալսարանի դոցենտ[17][18], որտեղ նա սպիտակուցների մաքրման և ռենտգենյան բյուրեղագրության մեթոդներին ծանոթանալով, ուսումնասիրել է կալիումի կանալի փոխազդեցությունը կարիճի թույնից ստացված հատուկ տոքսինի հետ։ 1996 թվականին տեղափոխվել է Ռոքֆելլերի համալսարան՝ որպես պրոֆեսոր և Մոլեկուլային նյարդակենսաբանության և կենսաֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար, որտեղ սկսել է աշխատել կալիումի կանալի կառուցվածքի վրա։ Այս ուղիները հատուկ նշանակություն ունեն նյարդային համակարգի և սրտի համար և թույլ են տալիս կալիումի իոններին անցնել բջջային թաղանթը։
Գիտական ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիումի կանալները ցուցադրում են թվում է, թե ինտուիցիան հակառակ գործունեություն. դրանք կալիումի իոնների անցումը թույլ են տալիս, մինչդեռ թույլ չեն տալիս շատ ավելի փոքր նատրիումի իոնների անցումը։ Մինչ ՄակՔինոնի աշխատանքը, կալիումի կանալների մանրակրկիտ մոլեկուլային ճարտարապետությունը և ճշգրիտ միջոցները, որոնցով դրանք անցկացնում են իոններին, ենթադրական էին։
1998 թվականին, չնայած ինտեգրալ թաղանթային սպիտակուցների կառուցվածքային ուսումնասիրության խոչընդոտներին, որոնք խափանել էին տասնամյակների ընթացքում փորձերի մեծ մասը, ՄակՔինոնը և գործընկերները որոշեցին կալիումի կանալի եռաչափ մոլեկուլային կառուցվածքը Streptomyces lividans ակտինոբակտերիայից՝ օգտագործելով ռենտգենյան բյուրեղագրությունը։ Այս կառուցվածքի և կենսաքիմիական այլ փորձերի միջոցով ՄակՔինոնը և գործընկերները կարողացան բացատրել ճշգրիտ մեխանիզմը, որով տեղի է ունենում կալիումի կանալների ընտրողականությունը[19][20]։
2005 թվականին ՄակՔինոնն ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[21]։ 2007 թվականին նա դարձավ Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 1999 Winners — Lasker Foundation.
- ↑ https://www.biophysics.org/awards-funding/society-awards
- ↑ The Nobel Prize in Chemistry 2003 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/2010-2001-awardees
- ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
- ↑ http://www.physoc.org/sites/default/files/page/Lectures%20and%20Prizes%20to%202017_2.pdf
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «Roderick MacKinnon – pioneer in ion channels in cell membranes». worldofchemicals.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «2003 Nobel Prize in Chemistry Awarded to Researcher Roderick MacKinnon». Brookhaven National Labs. 2003 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Nobel Prize honors Rockefeller University scientist Roderick MacKinnon for revealing process of electrical signaling in humans and other living organisms». The Rockefeller University. 2003 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- 1 2 Birmingham K (2001 թ․ հունիս). «Rod MacKinnon». Nat. Med. 7 (6): 648. doi:10.1038/89005. PMID 11385491. S2CID 21231263.
- 1 2 MacKinnon, Roderick (2003 թ․ հոկտեմբեր). Tore Frängsmyr (ed.). The Nobel Prizes 2003. Stockholm, Sweden: Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «The Nobel Prize in Chemistry 2003». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Laureate – Roderick MacKinnon». Lindau Nobel Mediatheque (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ MacKinnon R, Cohen SL, Kuo A, Lee A, Chait BT (1998 թ․ ապրիլ). «Structural conservation in prokaryotic and eukaryotic potassium channels». Science. 280 (5360): 106–9. Bibcode:1998Sci...280..106M. doi:10.1126/science.280.5360.106. PMID 9525854.
- ↑ Doyle DA, Morais Cabral J, Pfuetzner RA, և այլք: (1998 թ․ ապրիլ). «The structure of the potassium channel: molecular basis of K+ conduction and selectivity». Science. 280 (5360): 69–77. Bibcode:1998Sci...280...69D. doi:10.1126/science.280.5360.69. PMID 9525859.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «R. MacKinnon». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդերիկ ՄակՔինոն» հոդվածին։ |
| ||||||||||
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Թաֆթս համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ