Jump to content

Ջոնաթան Այվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Այվ
անգլ.՝ Jonathan Ive
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1967(1967-02-27)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[3][4][1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆորթումբրիայի համալսարան, Chingford Foundation School? և Walton High School?
Ազդվել էԴիտեր Ռամս[5]
Մասնագիտությունարդյունաբերական դիզայներ, product designer, ստեղծագործական տնօրեն, դիզայներ, գրաֆիկական դիզայներ, գյուտարար և electronics technician
ԱշխատատուԷփլ, LoveFrom? և io?
ԱմուսինHeather Pegg?
Պարգևներ և
մրցանակներ
 Jonathan Ive Վիքիպահեստում

Ջոնաթան Այվ (անգլ.՝ Jonathan Paul «Jony» Ive, փետրվարի 27, 1967(1967-02-27)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3][4][1], Մեծ Բրիտանիա), անգլո-ամերիկացի դիզայներ, դիզայներական գծով Apple ընկերության տնօրեն (CDO)։ Հայտնի է որպես iMac-ների դիզայներ, ալյումինե և տիտանե PowerBook G4-ի, MacBook-ների, MacBook Pro-ների (Unibody), iPod-ների, iPhone-ների, iPad-ների դիզայներական գործերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Այվը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի Էսսեքս կոմսության Չինգֆորդ շրջանում, ուր անցկացրել է իր մանկությունը։

1985 թվականին սովորել է Նյուքասլի Պոլիտեխնիկական ինստիտուտում դիզայնի և արվեստի բաժնում (այժմ - Թումբերլանդ համալսարանում)։

1987 թվականին ամուսնանում է Հիզզեր Պահի հետ[8]։ Այժմ նրանք ունեն երկու երկվորյակ որդիներ։

1989 թվականին նա դարձավ լոնդոնյան «Tangerine Design» ընկերության սեփականատեր, որտեղ և զբաղվել է դիզայներական գործերով։

1992 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որպեսզի դառնա Apple Inc դիզայներ։

1997 թվականին դարձել է Apple Inc-ի դիզայնական գծի փոխնախագահ՝ հաջորդելով Ռոբերտ Բրուներային։

1998 թվականին ներկայացրել է օրիգինալ iMac-ը։

1999 թվականին ներկայացրել է Apple iBook-ը, 22" Cinema Display-ը, PowerMac G4 Towerը և iSub-ը։

2000 թվականին թողարկում է Apple G4 Cube-ը։ Թողարկելուց հետո Նորթումբերի համալսարանում արժանանում է պատվավոր դոկտորի կոչում արժանանում է (Նյուքասլ-ափոն-Թայն)։

2001 թվականի Apple-ը ցուցադրել է վիթխարի PowerBook G4-ը և դյուրակիր MP3-փլեյեր iPod:

2002 թվականին թողարկել է նոև iMac-ը 15" և 17" հոդակապ էկրակններով։ Ցուցադրել է իր թողարկած eMac-ը iMac տարբերակով, որը նախատեսված էր օգտագործել կրթության ոլորտի համար։

2003 թվականին ներկայացնում է իր թողարկած 12" PowerBook և 17" PowerBook-ը, 1 դյույմ հաստությամբ ու 6,8 ֆունտ քաշով, որը համարվում էր այդ ժամանակի ամենաթեթև և ամենաբարակ նոթբուքները։

2004 թվականին ներկայացնում է iPad մինին իր ուլտրա-բարակությամբ iMac G5-ը։

2005 թվականին նշանակվել է Apple Inc դիզայներական ընկերության ավագ փոխնագահ։ Ներկայացնում է Mac mini-ն։

2005 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին։

2007 թվականին զբաղեցրել է 33-րդ Top 49 AskMen տղամարդկանց հրատարակչության։ Ներկայացրել է իր ստեղծաց նոր iPod nano-ն, որը բացի աուդիոյից արտադրում է տեսահոլովակներ, այդ թվում նաև iPod touch-ը և iPhone սենսորային էկրանով սմարթֆոնը։

Pixar ստուդիայի թողարկած «ՎԱԼԼ-Ի» մուլտֆիլմի համար, որը թողարկել է 2008 թվականին, Այվը մշակել է իր նոր դիզայներական կերպարը մուլտֆիլմի գլխավոր կերպարի՝ Եվայի համար։

2010 թվականին ներկայացնում է իր նոր պլանշետային համակարգիչ Apple iPad-ը[9]։

2012 թվականի մայիսի 23-ին, նա արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-կոմանդորի մեդալին։

2005 թվականի նոյեմբերին, «The Sunday Times»-ը Այվին ավելացրել է այդ ժամանակներին ազդեցիկ բրիտանացիների ցուցակին.

Ջոնաթան Այվին չի կարելի անվանել ցուցակի ամենահարուստ կամ ամենաբարձրաստիճան մարդը, բայց նա, անխոս, մնում է ամենաազդեցիկը, մարդ, ով ստեղծեց iPod-ը։
- The Sunday Times, նոյեմբերի 27, 2005 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Collectie Boijmans Online — 2010.
  2. 1 2 RKDartists (նիդերլ.)
  3. 1 2 Union List of Artist Names — 2018.
  4. 1 2 Artists + Artworks
  5. ↑ He articulated the way it should be - Interview with Jonathan Ive by Gerrit Terstiege
  6. ↑ Current Royal Designers for Industry
  7. ↑ Fransk filmskapare och brittisk industridesigner blir hedersdoktorer på Konstnärliga fakulteten — University of Gothenburg, 2008.
  8. ↑ ««Father of invention»». The Guardian. UK. 2003 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  9. ↑ «Apple design chief Jonathan Ive is knighted» (անգլերեն). BBC. 2012 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Այվ» հոդվածին։