Ուլոֆ Պալմե
| Ուլոֆ Պալմե շվեդ.՝ Olof Palme | |
| Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Ստոկհոլմի համալսարան[1], Քենյոն քոլեջ[1], Beskowska skolan? (1937)[2] և Sigtunaskolan Humanistiska Läroverket? (1944)[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | հունվարի 30, 1927[3][4][5][…] |
| Ծննդավայր | Svea artillery regiment parish, Շվեդիա[1][6] |
| Վախճանի օր | փետրվարի 28, 1986[3][4][5][…] (59 տարեկան) |
| Վախճանի վայր | Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[7] |
| Թաղված | Ադոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն[8] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | շվեդ.՝ Sven Olof Joachim Palme |
| Հայր | Gunnar Palme?[1] |
| Մայր | Elisabeth Sophia von Knieriem?[9][1] |
| Ամուսին | Lisbet Palme?[1] և Jelena Rennerová?[1] |
| Զավակներ | Joakim Palme?[1], Mårten Palme?[1] և Mattias Järvinen Palme?[1] |
| Կայք՝ | palmecenter.org |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Սվեն Oլոֆ Յուակիմ Պալմե (շվեդ.՝ Sven Olof Joachim Palme, հունվարի 30, 1927[3][4][5][…], Svea artillery regiment parish, Շվեդիա[1][6] - փետրվարի 28, 1986[3][4][5][…], Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[7]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ (ՇՍԴԿ) 1969 թվականից մինչև 1986 թվականը և Շվեդիայի կրկնակի վարչապետ (1969 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 1976 թվականի հոկտեմբերի 8-ը և 1982 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1986 թվականի փետրվարի 28-ը)։ Սպանվել է պաշտոնավարելու ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Oլոֆ Պալմեն ծնվել է բարձրագույն դասի պահպանողական լյութերական ընտանիքում։
1945-1947 թվականներին ծառայել է Շվեդիայի բանակում։ Կրթությամբ՝ իրավաբան և տնտեսագետ, ուսանել է Շվեդիայում և ԱՄՆ-ում։ ՇՍԴԿ անդամ 1949 թվականից։ Ակտիվորեն մասնակցել է շվեդական երիտասարդական շարժմանը։ 1953 թվականին դարձել է վարչապետ Թագե Էրլանդերին կից քարտուղար։ 1958 թվականին ընտրվում է ռիքսդագ։ 1960-ական թվականներին զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ՝ նախարար առանց պորտֆելի (1963-65), տրանսպորտի նախարար (1965-67), կրթության և մշակույթի նախարար (1967-69)։ 1969 թվականին ընտրվել է ՇՍԴԿ նախագահ։
1969-76 և 1982-86 թվականներին վարչապետ (կառավարությունը գլխավորում էին աջ կենտրոնամետ առաջնորդները՝ Տուրբյորն Ֆելդինը 1976-78 և 1979-82 թվականներին և Ուլոֆ Ուլստենը 1978-79 թվականներին)։ Սոցինտերնի նշանավոր գործիչ, որի փոխնախագահը 1976-86 թվականներին էր։ Սոցինտերնում Պալմեն գլխավորել է Աֆրիկայի հարավի կոմիտեն (1975-82)։ 1980 թվականին հիմնադրել է զինաթափման և անվտանգության անկախ հանձնաժողով (Պալմեի հանձնաժողով)։ Դելիական վեցյակի անդամներից մեկը։
Միջազգային ասպարեզում Պալմեն հայտնի էր մի շարք պատճառներով.
- 1960-ական թվականներին և 1970-ական թվականներին Ուլոֆ Պալմեն խիստ քննադատել Է ԱՄՆ-ի մասնակցությունը Վիետնամական պատերազմին. մասնակցել է Ստոկհոլմի բողոքի ցույցին այդ պատերազմի դեմ Հյուսիսային Վիետնամի դեսպանի հետ միասին։
- 1968 թվականին դեմ է արտահայտվել Վարշավայի պայմանագրի զորքերը Չեխոսլովակիա մտցնելուն, իսկ 1979 թվականին քննադատել է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան։
- Չնայած Խորհրդային Միության հետ բարեկամական հարաբերություններին, Արևելյան Եվրոպայում քննադատել է կոմունիստական վարչակարգերը։
- Նա հանդես է եկել միջուկային զենքի տարածման դեմ, աշխատել է Սկանդինավիայում ՆԱՏՕ-ից Նորվեգիայի և Դանիայի դուրս գալու հետ կապված առանց միջուկային գոտի ստեղծելու ուղղությամբ։
- Կտրուկ քննադատել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմը՝ իսպանացի բռնապետին և նրա ձեռքի տակ եղած «արյունոտ մարդասպաններ» անվանելով։
- ՀԱՀ-ում քննադատել է ապարտեիդի ռեժիմը և պահանջել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
- Նա քաղաքական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը։
- 1975 թվականի հունիսին Ուլոֆ Պալմեն այցելել է Կուբա և հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ, որին նա գովել է 1959 թվականին Բատիստայի ռեժիմը տապալելու համար։
- 1984 թվականի մայիսին Դելիական վեցյակի մասնակիցը՝ վեց պետությունների ղեկավարների՝ միջուկային տերություններին կոչ անելով հրաժարվել միջուկային զենքի փորձարկումներից, նվազեցնել դրա արտադրության մակարդակը և կրճատել կուտակված զինանոցները, կանխել ջերմամիջուկային պատերազմը և տիեզերքում սպառազինությունների մրցավազքը։
- 1984 թվականի հունիսին Պալմեն պաշտոնական այցով ժամանել Է Արևելյան Գերմանիա, որտեղ հանդիպում է ունեցել Էրիխ Հոնեկերի հետ։
- Նա խիստ քննադատության է ենթարկել գեներալ Աուգուստո Պինոչետի ռեժիմը Չիլիում։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի փետրվարի 28-ին Ուլոֆ Պալմեն սպանվել է Ստոկհոլմի կենտրոնական փողոցում՝ Սվեավեգեն (Sveavägen)։ Այդ օրը նա իր կնոջ՝ Լիսբեթի հետ ուշ երեկոյան վերադառնում էր Գրանդ կինոթատրոնից, որը գտնվում է Սվեավեգեն փողոցի 45-րդ տանը։ Նրանց հետ թիկնապահներ չեն եղել, քանի որ Պալմեն սիրում էր քաղաքում քայլել առանց նրանց։ Երբ ամուսինները մոտեցել են Թունելգատան փողոցի խաչմերուկին, նրանց է մոտեցել մի բարձրահասակ տղամարդ, ով երկու անգամ կրակել է ատրճանակից։ Մեկ անգամ Պալմեի մեջքին, երկրորդը՝ նրա կնոջ վրա։ Պալմեն մահացել է ակնթարթորեն[17][Ն 1]:
Հիմնական կասկածյալը Քրիստեր Պետերսոնն էր (1947-2004), որին, ի վերջո, 1989 թվականին դատապարտել են ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Նրա մեղքն այդպես էլ ապացուցել չի հաջողվել, չնայած Պետերսոնը բազմիցս մեկ հաստատել, մեկ հերքել է իր մեղքը։
2020 թվականի հունիսի 10-ին Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ Ուլոֆ Պալմեի մարդասպանը հայտնի է՝ Scandia ապահովագրական ընկերության նախկին աշխատակից Սթիգ Էնգսթրոմը, որը հայտնի է նաև Սկանդիա-Մեն անունով[18][19]։ Սպանության պատճառը վարչապետի ձախ սոցիալիստական հայացքներն են եղել։ Էնգստրոմը ինքնասպան է եղել 2000 թվականին։ Այսպիսով, Ուլոֆ Պալմեի սպանության գործը փակվել է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուլոֆ Պալմեն սպանվել է ԽՍՀՄ ծրագրված պաշտոնական այցից երեք օր առաջ։
- Պալմեն խոչընդոտել է շվեդական սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը արտասահման, մասնավորապես, այնպիսի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների, ինչպիսիք են Nobel Industrier-ը, FFV-ն, Bofors-ը, Ericsson-ը և այլն[20]։
- Ռաջանի Փալմ Դաթ՝ Ուլոֆ Պալմեի հորեղբայրը[21]։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուլոֆ Պալմեն հիշատակվում է Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքում, Անդերս դե լա Մոտայի «Խաղ» եռերգության մեջ, ինչպես նաև Յ. Նեսբեի «Կրասնոշեյկա» գրքում։


Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանում կա Ուլոֆ Պալմեի փողոց։ Անկյունում նրա հետ գտնվում է Շվեդիայի դեսպանատունը։
- 1987 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունում բեմադրվել է Ինչու սպանեցին Ուլոֆ Պալմեին հեռուստաֆիլմը (ռեժ.՝ Մարգարիտա Տյուպկինա, Գեորգի Զուբկովի և Անդրեյ Կրասիլնիկովի սցենարը՝ Վյաչեսլավ Տիխոնովի, Օլեգ Եֆրեմովի, Եվգենիա Ուրալովայի, Վլադիմիր Պորտնովի, Իոն Ունգուրյանի մասնակցությամբ։
- 1987 թվականին սահմանվել է Ուլոֆ Պալմեի մրցանակ իրավապաշտպան գործունեության համար։ Ուլոֆ Պալմեն գրել է «Շվեդական մոդել» գիրքը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Norberg A., Tjerneld A., Asker B. Two-Chamber Parliament 1867–1970. — Almqvist & Wiksell, 1985. — Vol. 1. — P. 158.
- ↑ https://books.google.se/books?id=kzcyEAAAQBAJ&pg=PT8&lpg=PT8&dq=%22olof+palme%22+%22Beskowska+skolan%22&source=bl&ots=Z1CCA_gUlk&sig=ACfU3U0z6EFX626TdgFEr72q5Sce4nv-JQ&hl=sv&sa=X&ved=2ahUKEwi0mpuL0Pf3AhXuSvEDHUvuA0sQ6AF6BAgUEAM#v=onepage&q=%22olof%20palme%22%20%22Beskowska%20skolan%22&f=false
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 S Olof J Palme (շվեդերեն) — 1917.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Svea artilleriregementes församlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0005J/C/8 (1895-1927), bildid: 00025513_00072 — P. 68.
- 1 2 https://www.svt.se/nyheter/inrikes/nar-mordades-olof-palme
- ↑ Gravsten #3752 Sven Olof Joachim Palme — 1979.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.hrad.cz/en/czech-republic/state-decorations/order-of-the-white-lion/list
- ↑ Boletim da República (порт.) — Maputo: Imprensa Nacional de Moçambique.
- ↑ https://gazettes.africa/akn/mz/officialGazette/government-gazette-series-i-supplement/1988-02-27/8/por@1988-02-27
- ↑ https://www.southafrica.info/about/history/natorder2002.htm
- ↑ https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
- ↑ https://www.fourfreedoms.nl/en/laureaten/olof-palme
- ↑ https://resolver.kb.nl/resolve?urn=KBNRC01:000028900:mpeg21:a0142
- 1 2 Olof Palme: Who killed Sweden's prime minister?, BBC, 8.06.2020
- ↑ «Olof Palme murder: Sweden believes it knows who killed PM in 1986». BBC News. 2020 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Ahlgren, Karin (2020 թ․ հունիսի 10). «"Skandiamannen" Stig Engström – från vittne till utpekad mördare». SVT Nyheter. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Honegger, Barbara. October Surprise. — N.Y.: Tudor Publishing Company, 1989. — P. 216-217, 240 — 323 p. — ISBN 0-944276-46-6.
- ↑ Henrik Berggren, Underbara dagar framför oss. En biografi över Olof Palme, Stockholm: Norstedts, 2010; p. 659 .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья-биография «Кто убил премьера» на newsru.com(ռուս.).
- Речи Улофа Пальме(անգլ.),(գերմ.).
- Дирк Польманн, немецкий документалист, об убийстве Улофа Пальме Перевод фрагмента речи (Дирка Польманна). Дрезден, апрель 2019 года (Голос Германии)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլոֆ Պալմե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 30 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 1986 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- Շվեդիայի վարչապետներ
- Շվեդիայի քաղաքական գործիչներ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Շվեդ ֆեմինիստներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Շվեդ լրագրողներ
- Շվեդ դիվանագետներ
- Շվեդ տնտեսագետներ
- Կուսակցությունների առաջնորդներ