Jump to content

Ուզուսֆրուկտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուզուֆրուկտուս (լատիներեն՝ ususfructus - օգտագործում և լատիներեն՝ fructus - պտուղ, եկամուտ), Հին Հռոմում ուրիշի գույքի և դրանից ստացված եկամուտների օգտագործման իրավունք՝ նրա ամբողջականությունն ու տնտեսական նշանակությունը պահպանելու պայմանով։ Ուզուսֆրուկտուսը այսպես կոչված, անձնական սերվիտուտներից էր՝ սահմանվում էր որևէ կոնկրետ անձի օգտին՝ ցմահ կամ որոշակի ժամկետով[1]։

Ուզուսֆրուկտուսով փոխանցվող գույքը սեփականացվել և ժառանգվել չէր կարող։

Լայնորեն կիրառվել է միջնադարում և հատկապես բուրժուական իրավունքում (օրինակ, Ֆրանսիայում), որտեղ այն դիտվել է որպես ինքնուրույն ընչական իրավունք։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Институции Гая - Книга 2 О вещах п. 30, 32, 33
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 198)։