Jump to content

Միշել Վորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Վորմ
նիդ.՝ Michel Vorm
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միշել Վորմ
Ազգությունը նիդերլանդցի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1983(1983-10-20)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Էյսելստեյն, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Հասակ 183 սմ
Քաշ 84 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
Համար 13
Պատանեկան կարիերա
2004-2005 Նիդերլանդներ Ուտրեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2011 Նիդերլանդներ Ուտրեխտ 136 (-164)
2005-2006 →  Նիդերլանդներ Դեն Բոսխ 35 (-?)
2011-2014 Անգլիա Սուոնսի Սիթի 89 (-119)
2014-ներկա Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 11 (-9)
Ազգային հավաքական‡
2008-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 15 (-12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 22, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 13, 2014

Միշել Վորմ (նիդ.՝ Michel Vorm, հոկտեմբերի 20, 1983(1983-10-20)[1][2], Էյսելստեյն, Ուտրեխտ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս անգլիական «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորմը սկսել է ֆուտբոլ խաղալ հարազատ քաղաքի սիրողական թիմում։

2005/06 մրացշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Դեն Բոսխ»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրած միակ մրցաշրջանում Վորմը մասնակցել է 35 հանդիպման։

Մրցաշրջանի ավարտից հետո Միշելը վերադարձել է «Ուտրեխտ»։ Թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2006 թվականի օգոստոսին՝ «Վիլեմ II»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Միշելը մասնակցել է 33 հանդպման։

Միշել Վորմը թիմից հեռացել է 2011-12 մրցաշրջանից հետո։ Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության շրջանակներում Վորմը դաշտ է դուրս եկել 136 անգամ։

«Սուոնսի Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսին Միշել Վորմը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սուոնսի Սիթի»։ Տրանսֆերն արժեցել է 1.5 միլիոն եվրո[3]։

Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 15-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում՝ որն ավարտվել է 4-0 հաշվով քաղաքայինների հաղթանակով[4]։ Վորմը այդ խաղում բաց է թողել 4 գոլ, բայց միևնույն ժամանակ կատարել է 11 սեյվ՝ ավելին քան որևէ այլ դարպասապահ։

Իր երկրորդ հանդիպման ընթացքում Միշելը հետ է մղել Բեն Ուոթսոնի իրացրած 11-մետրանոց հարվածը[5]։ Իր առաջին մրցաշրջանում Միշելը մասնակցել է 37 հանդիպման, որոնցից 13-ում նա անառիկ է պահել դարպասը[6]։

2012 թվականի սեպտեմբերի 27-ին Միշել Վորմը 4 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[7]։

«Տոտենհեմ Հոտսպուր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 23-ին Միշել Վորմը տեղափոխվել է «Տոտենհեմ Հոտսպուր»[8]։ Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 3.5 միլիոն եվրո, որի 30%-ը ստացել է «Ուտրեխտ»-ը։

«Տոտենհեմ»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի դեմ խաղում։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում Վորմը իր առաջին հանդիպումը անցկացրել է 2015 թվականի մարտի 21-ին՝ մանսակցելով «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով՝ լոնդոնցիների հաղթանակով[9]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Միշել Վորմը իր նորամուտը նշել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում Վորմը մասնակցել է ԱԱ 2010-ին, ԱԱ 2014-ին և Եվրո 2012-ին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անգլիայի լիգայի գավաթակիր - 2015
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. ↑ «Swansea agree fee for Dutch international goalkeeper Michel Vorm». The Guardian. London. 2011 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  4. ↑ «Manchester City vs. Swansea City - Football Match Report - August 15, 2011». ESPN.
  5. ↑ «Swansea 0–0 Wigan». BBC News. 2011 թ․ օգոստոսի 20.
  6. ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. ↑ «Goalkeeper Michel Vorm signs new Swansea City contract». BBC Sport. 2012 թ․ սեպտեմբերի 27.
  8. ↑ «Vorm Confirms Tottenham Switch». Goal.com. 2014 թ․ հուլիսի 23.
  9. ↑ Sanghera, Mandeep (2015 թ․ մարտի 21). «Tottenham 4–3 Leicester». BBC Sport. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Վորմ» հոդվածին։