Մեթիլամին
Մեթիլամին CH3NH2 , ամոնիակի օրգանական ածանցյալ ,առաջնային ալիֆատիկ ամին։
| Մեթիլամին | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավանդական անվանում | մոնոմեթիլամին ամինոմեթան MMA |
| Քիմիական բանաձև | CH3NH2 |
| Ռացիոնալ բանաձև | CH3NH2 |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Ագրեգատային վիճակ | Գազ |
| Մոլային զանգված | 31,1 գ/մոլ |
| Խտություն | 0,7 g/cm³[1] գ/սմ³ |
| Դինամիկ մածուցիկություն | 0,23 Պա/վ |
| Իոնիզացման էներգիա | 1,4E−18 ջոուլ[1][2] կՋ/մոլ |
| Ջերմային հատկություններ | |
| Հալման ջերմաստիճան | -94 °C |
| Եռման ջերմաստիճան | -6 °C |
| Այրման ջերմաստիճան | 14 ℉[1] |
| Բռնկման ջերմաստիճան | 8 °C |
| Գոլորշու ճնշում | 303 975 Pa[1] |
| Քիմիական հատկություններ | |
| Լուծելիությունը ջրում | 108 գ/100 մլ |
| pKa | 10,62[3] |
| Կառուցվածք | |
| Դիպոլ մոմենտ | 1,31 |
| Դասակարգում | |
| CAS համար | 74-89-5 |
| PubChem | 6329 |
| EINECS համար | 200-820-0 |
| SMILES | CN |
| ЕС | 200-820-0 |
| RTECS | PF6300000 |
| ChEBI | 6089 |
| IDLH | 127 mg/m³[1] |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորմալ պայմաններում գազ է , ամոնիակի հոտով։
Մեթիլամինն իրենից ներկայացնում է տիպիկ առաջնային ամին։ Թթուների հետ առաջացնում է աղեր։ Ալդեհիդների հետ ռեակցիաները տանում են Շիֆֆի հիմքերի առաջացման։ Էսթերների հետ փոխազդելիս առաջացնում է ամիդներ։
Հիմնականում տարածված է 40 %-անոց ջրային լուծույթի ձևով։
Օժտված է ջրում լավ լուծելիությամբ։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերության մեջ ստացվում է մեթանոլի և ամոնիակի բարձրջերմաստիճանային (370-430oC ) փոխազդեցությունից 20-30 բար ճնշման տակ։ Ռեակցիան ընթանում է գազային ֆազում ցեոլիտ կատակիզատորի առկայությամբ։ Ռեակցիայի կողմանկի արգասիքներ են երկմեթիլամինը և եռմեթիլամինը։
Մաքրումն իրականացվում է բազմակի թորման միջոցով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործում են ներկանյութերի և դեղերի արտադրության մեջ ,որոնցից առավել կարևոր են N-մեթիլ-2-պիրրոլիդոնը (NMP) , մեթիլֆորմամիդը , կոֆեինը ,էֆեդրինը և երկմեթիլմիզանյութը։
Ազդեցությունը օրգանիզմի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինհալյացիայի դեպքում առաջացնում է մաշկի ,աչքերի և վերին շնչուղիների գրգռում։ Շնչառության կանգից կարող է վրա գալ մահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0398.html
- ↑ David R. Lide, Jr. Basic Laboratory and Industrial Chemicals: A CRC Quick Reference Handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ Hall H. K. Correlation of the Base Strengths of Amines 1 // J. Am. Chem. Soc. / P. J. Stang — ACS, 1957. — Vol. 79, Iss. 20. — P. 5441—5444. — ISSN 0002-7863; 1520-5126; 1943-2984 — doi:10.1021/JA01577A030