Խիխոն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| council of Asturies? | |||||
|---|---|---|---|---|---|
| Խիխոն | |||||
| Gijón | |||||
| |||||
| 43°31′45.52″N 5°40′38.35″W / 43.5293111°N 5.6773194°W | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Աստուրիա | ||||
| Համայնք | Աստուրիա | ||||
| Մակերես | 181,6 կմ² | ||||
| ԲԾՄ | 10 մետր | ||||
| Բնակչություն | 277 559 մարդ (2011) | ||||
| Խտություն | 1528,41 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Փոստային դասիչ | 33201–33213 և 33200 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | O | ||||
| Պաշտոնական կայք | gijon.es | ||||
|
| |||||
Խիխոն (իսպաներեն Gijón), ծովափնյա արդյունաբերական քաղաք Իսպանիայում՝ Աստուրիա ինքնավար երկրամասում։ Ընկած է Բիսկայան ծոցի ափին՝ Աստուրիայի վարչական կենտրոն Օվիեդոյից 24 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[1]։ Նավահանգիստը խոշորագույններից մեկն է Իսպանիայի հյուսիսում։ Քաղաքի բնակչությունը մոտավորապես 280000 մարդ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիխոնի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ ապրել են դեռ վաղնջական ժամանակներում։ Վաղ միջնադարյան տեքստերում քաղաքը հիշատակված է «Խիխիա» անվանումով։ Այն եղել է հռոմեական կարևոր քաղաք։ Անվանումը սկզբնապես տրվել է այն ոչ մեծ թերակղզուն, որ ներկայումս Սիմադևիլիա է կոչվում և ընկած է երկու լողափերի միջև, որոնցից մեկում հիմա գտնվում է ռեկրեացիոն նավահանգիստ։ Իսպանիայի հյուսիսի կարևոր նավահանգիստը կոչվում է Էլ Մուսել։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Աստրիական ափի կենտրոնական հատվածում, ծովի մակերևույթից 513 մետր բարձրության վրա (Picu San Martin) և 672 մետր բարձրության վրա (Peña de los Cuatro Jueces), սահմանակից է արևմուտքում Կառենիոյին, արևելքում՝ Վիլյավիսիոսային, իսկ հարավում՝ Սիերոյին ու Լյաներային։
Խիխոնի մի մասը գտնվում է Սիմադևիլիա թերակղզու վրա։ Ոչ հեռու գտնվում են Օվիեդո և Ավիլես քաղաքները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ատլանտիկական է՝ տաք ամառներ ինչպես արևային, այնպես էլ ամպամած օրերով։ Ձմեռներ անձրևային և քամոտ, երբեմն ձյուն է գալիս։ Խոնավությունը շատ բարձր է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարկապզուկի թանգարան (The Museo de la Gaita)
- Կորիդայի առևտրական, հետիոտնային փողոց (Corrida)
- Ռևիլիախիխեդոյի դղյակ- միջազգային արվեստի կենտրոն (Revillagigedo)
- Խովելիանոսի թանգարան (de Jovellanos)
- Բարխոլայի թանգարան (Barjola)
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան Նովոռոսիյսկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Distancia de Oviedo a Gijón en coche». esdistancia.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիխոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
