Jump to content

Ժյուլ Ռիմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Ռիմե
Jules Rimet
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1873(1873-10-14)[1]
ԾննդավայրԹյոլե
Մահացել էհոկտեմբերի 16, 1956(1956-10-16)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՍյուրեն
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունÉtablissement La Rochefoucauld?
Մասնագիտությունփաստաբան և սպորտային գործադիր
ԱշխատատուFrench Football Federation?, FIFA, Red Star F.C.?, National Sports Commitee? և Football association?
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի նախագահ, նախագահ, նախագահ, նախագահ և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Jules Rimet Վիքիպահեստում

Ժյուլ Ռիմե (ֆրանսերեն՝ Jules Rimet, հոկտեմբերի 14, 1873(1873-10-14)[1], Թյոլե - հոկտեմբերի 16, 1956(1956-10-16)[2], Սյուրեն), ֆրանսիական և համաշխարհային ֆուտբոլային շարժման ականավոր գործիչ։

ՖԻՖԱ-ի նախագահ (1921-1954)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Ռիմեն ծնվել է 1873 թվականին՝ արևելյան Ֆրանսիայում։ Հայրը եղել է նպարավաճառ և ընտանիքի հետ Փարիզ է տեղափոխվել 1884 թվականին, երբ Ժյուլը 11 տարեկան էր։ Ժյուլը դառնում է իրավաբան և 1897 թվականին հիմնում է «Red Star» սպորտային ակումբը, որը ըստ Ժյուլի իդեալի ոչ մի դասային խտրականություն չի դնում իր անդամների միջև։

1904 թվականին ներգրավվում է Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միություն (ՖԻՖԱ)։ 1919-1946 թվականներին եղել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, 1921-1954 թվականներին՝ ՖԻՖԱ-ի նախագահ, այնուհետև պատվավոր նախագահ։ Աշխարհի առաջնությունների կազմակերպման ու անցկացման նախաձեռնողներից մեկն է։ Այդ մրցումներում խաղարկվող գավաթը մինչև 1970 թվականը կրել է նրա անունը՝ «Ժյուլ Ռիմեի գավաթ»։

Մահացել է 1956 թվականին՝ ծննդյան 83 ամյակից երկու օր հետո[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 GeneaStar
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
  4. ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  5. ↑ Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, 2005.
  6. ↑ «Jules Rimet: The man who kicked off the World Cup». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ռիմե» հոդվածին։