Jump to content

Էսպերանսա Ագիռե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսպերանսա Ագիռե
իսպ.՝ Esperanza Aguirre
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն, Liberal Union (Spain, 1983)?, Լիբերալ կուսակցություն և Ժողովրդի դաշինք
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան
Ծննդյան օր հունվարի 3, 1952(1952-01-03)[2] (74 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Esperanza Aguirre Gil de Biedma
Ամուսին Fernando Ramírez de Haro, 16th Count of Murillo?
Զավակներ Fernando Ramírez de Haro? և Álvaro Ramírez de Haro y Aguirre?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ[3] Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ Պերի արևի օդենի մեծ խաչ[4] և gold Medal of the Community of Madrid[5]

Էսպերանսա Ագիռե (իսպ.՝ Esperanza Aguirre y Gil de Biedma, condesa de Bornos, հունվարի 3, 1952(1952-01-03)[2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է ազնվական ընտանիքից։ 1974 թվականին ամուսնացել է Ֆերնանդո Ռամիրես դե Գարո Վալդեսի հետ, որը Բորնոսի 16-րդ կոմսն էր, նրանք ունեն երկու երեխա։

Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (1974)։ 1976 թվականին պետական ծառայության է անցել Տեղեկատվության և զբոսաշրջության նախարարության տեխնիկական բաժնում։ Եղել է գովազդի և զբոսաշրջության բաժնի պետ։ Ժողովրդավարական կենտրոնի Միության վարչության ժամանակ աշխատել է Մշակույթի նախարարությունում։ 1979 թվականին գլխավորել է Գրականության և կինեմատոգրաֆիայի գլխավոր տնօրենի շտաբը։ 1980 թվականին նշանակվել է Մշակույթի նախարարության Տեխնիկական գլխավոր քարտուղարության հետազոտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ։

1983 թվականից մինչև 1996 թվականը եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ։ 1995 թվականին քաղաքապետ Խոսե Մարիա Ալվարեսը նրան վստահել է առաջին տեղակալի և մամուլի քարտուղարի պաշտոնը։ 1996 թվականի ընտրություններում Էսպերանս Ագիրեն ստացել է սենատորի մանդատը, նույն տարվա մայիսին զբաղեցրել Է Խոսե Մարիա Ասնարի կառավարության կրթության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Կառավարությունը լքել է 1999 թվականի հունվարին` կաբինետի վերաձևավորման ընթացքում։ Նույն թվականի փետրվարին դարձել Է Սենատի նախագահ (Իսպանիայի պատմության մեջ առաջին կինը)։ 2003 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբեր զբաղեցրել է Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահի պաշտոնը, այնուհետև մի քանի ամիս աշխատել է կառավարությունում` որպես զբոսաշրջության հարցերով խորհրդական, այնուհետև հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքով իր վստահված ենթակայի` Իգնասիո Գոնսալեսի ձերբակալության պատճառով և տեղափոխվել մասնավոր հատված։ 2019 թվականի սեպտեմբերին Էսպերանս Ագիրեն ծանուցագիր է ստացել` որպես կասկածյալ հոկտեմբերի 18-ին հարցաքննության հրավիրվելով Ազգային դատական կոլեգիայի դատավորի մոտ, որը հետաքննում էր Մադրիդում 2007 և 2011 թվականներին Ժողովրդական կուսակցության ընտրարշավների անօրինական ֆինանսավորման վերաբերյալ կոռուպցիոն գործը[6]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարլոս III շքանշանի Մեծ խաչ (1999)
  • Կաթոլիկ Իզաբելլայի շքանշանի Մեծ խաչ (2004)
  • Քաղաքացիական արժանիքների շքանշանի Մեծ խաչ (2004, Իսպանիա)
  • Պատվո լեգեոնի շքանշանի սպա
  • Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ (2004)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Волкова Г. И. Aguirre y Gil de Biedma, Esperanza // Учебный испанско-русский лингвострановедческий словарь-справочник. — М.: Высш. шк., 2006. — С. 22. — 656 с. — 3000 экз. — ISBN 5-06-004248-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MCNBiografias.com
  • Cattini, Giovanni C. (2011). «Historical revisionism». Transfer: journal of contemporary culture (Valencia: Servei de Publicacions de la Universitat de València) (6): 28-38. ISSN 1886—2349.
  • Drake Escribano, Virginia. Esperanza Aguirre. La presidenta. 2006. La esfera de los libros.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպերանսա Ագիռե» հոդվածին։