Դիկե
| Դիկե | |
|---|---|
| Տեսակ | հունական դիացաբանության աստված և allegorical Greek deity? |
| Սեռ | իգական |
| Երևի համընկնում է | Յուստիցիա և Աստրաիա |
| Հայր | Զևս[1][2] և Նոմոս |
| Մայր | Թեմիս[1][2] և Eusebia? |
| Քույր/Եղբայր | Եվնոմիա[2] և Էյրենե[2] |
| Ասպարեզ | արդարություն[2] |
Դիկե (հին հունարեն՝ Δίκη ՝ «ճիշտ», «ճշմարտություն», «արդարություն»), հունական դիցաբանության[3] մեջ բարոյական կարգերի, ճշմարտության աստվածուհի-ոգին, արդարության անձնավորում։ Ըստ Հեսիոդոսի («Թեոգոնիա»)՝ Զևսի և նրա երկրորդ կնոջ՝ Թեմիսի դուստրն է, Հորաներից մեկը[4][5]։ Դիկեն հետևում է մարդկանց կյանքին և անարդարությունների մասին հաղորդում Զևսին։ Մի շարք առասպելներում Դիկեն հանդես է գալիս որպես Զևսի խորհրդատու։ Ողբերգություններում նա ահավոր վրեժխնդիր է. սրով խոցում է անարդար մարդկանց սրտերը։ Դիկեի մականուններից մեկն է Աստրեյա (Աստղային), որը հավանաբար կապված է այն պատկերացման հետ, թե իսկական արդարությունը գտնվում է երկնքում։ Դիկեն պատկերվում էր լախտը (գնդաձև ծայրով գավազան) կամ կշեռքը ձեռքին, խստադեմ կնոջ կերպարանքով[6]։
Հոմերոսի մոտ Դիկեն հանդիպում է էպիզոդիկ[7]։
Հորայի անունով է անվանակոչված Դիկե (99) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Любкер Ф. Δίκη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 394—396.
- 1 2 3 4 5 Encyclopedia of Ancient Deities — 1 — Jefferson: McFarland & Company, 2000. — P. 151. — 597 p. — ISBN 0-7864-0317-9
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т. 1. С. 378, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 436—438; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
- ↑ «Горы, в мифологии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Гесиод. Теогония 902; Гесиод. Труды и дни 256; Орфические гимны XLIII 2; Гигин. Мифы 183
- ↑ Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 60
- ↑ Драч Г. В. и др. Культурология: Учебник для вузов. СПб.: Питер, 2011. С. 115.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկե» հոդվածին։ |
| ||||||