Գրադարանավար
| Ենթադաս | information professional, library personnel | |
|---|---|---|
| Տվյալ գործունեության դաշտ | գրադարանագիտություն, librarianship, librarianship | |
| Սուրբ բարեխոս | Հիերոնիմոս, Եկատերինա Ալեքսանդրացի, Սուրբ Լավրենտ | |
| ISCO-08 մասնագիտական դաս | 2622 | |
| ISCO-88 մասնագիտական դաս | 2432 | |
| Կազմված է | library director | |
Գրադարանավար, անձ, որն աշխատում է տեղեկատվության կառավարման ոլորտում: Գրադարանավարների մասնագիտական պարտականությունները ներառում են գործունեության լայն շրջանակ, ներառյալ տեղեկատվությանը հասանելիության ապահովումը, հետազոտությունների անցկացումը, տեղեկատվական համակարգերի ստեղծումը և կառավարումը, կրթական ծրագրերի ստեղծումը, ղեկավարումը և գնահատումը, ինչպես նաև օգտատերերին տեղեկատվական գրագիտության վերաբերյալ ուսուցման տրամադրումը:
Գրադարանավարի դերը ժամանակի ընթացքում զգալիորեն զարգացել է, մասնավորապես՝ անցյալ դարում, որը հետևանք է բազմաթիվ լրատվամիջոցների և տեխնոլոգիաների ի հայտ գալուն։ Հին աշխարհի ամենավաղ գրադարաններից մինչև ժամանակակից տեղեկատվական կենտրոններ եղել են և կան անհատներ, որոնք պատասխանատու են տվյալների պահոցներում պահվող տեղեկատվության պահպանման և տարածման համար։ Գրադարանավարների դերերն ու պարտականությունները զգալիորեն տարբերվում են՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են գրադարանի բնույթը, գրադարանավարի մասնագիտական ոլորտը, ինչպես նաև հավաքածուների պահպանման և դրանց օգտատերերի համար մատչելիության համար անհրաժեշտ գործառույթները։
Գրադարանային գործի կրթությունը ժամանակի ընթացքում ենթարկվել է վերափոխման՝ հարմարվելով դրա դերերի և պարտականությունների զարգացմանը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շումերները առաջինն էին որ գրագիրներին սովորեցրել են հաշվառում վարել[1]։ «Գրքերի վարպետները» կամ «սալիկների պահապանները» գրագիրներ կամ քահանաներ են եղել, որոնք պատրաստվել են այդ գրառումների հսկայական ծավալի և բարդության հետ գործ ունենալու համար։ Նրանց կոնկրետ պարտականությունների ծավալը անհայտ է[2]։
Մ.թ.ա. 8-րդ դարում Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալը Միջագետքի Նինվե քաղաքում գտնվող իր պալատում գրադարան է ստեղծել։ Աշուրբանիպալը պատմության մեջ առաջին անհատն էր, որը ներդրել է գրադարանավարությունը որպես մասնագիտություն[3]։ Հայտնի է առնվազն մեկ «գրքերի պահապանի» մասին, որը վարձվել էր շումերական և բաբելոնական նյութերի հազարավոր սալիկների, այդ թվում՝ գրական տեքստերի, պատմության, նախանշանների, աստղագիտական հաշվարկների, մաթեմատիկական աղյուսակների, քերականական և լեզվական աղյուսակների, բառարանների, ինչպես նաև առևտրային գրառումների և օրենքների վերահսկման համար[4][2]։ Այս բոլոր սալիկներն կատալոգավորվել և դասավորվել են տրամաբանական կարգով՝ ըստ թեմայի կամ տեսակի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է նույնականացման պիտակ[5]։
Ալեքսանդրիայի Մեծ գրադարանը, որը ստեղծվել է Պտղոմեոս I- ի կողմից Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո մ.թ.ա. 323 թվականին, ստեղծվել է հունական գրականության ամբողջությունը տեղավորելու համար[2]։ Այն նշանավոր էր իր հայտնի՝ Դեմետրիոս, Զենոդոտոս, Էրատոսթենես, Ապոլոնիոս, Արիստոփանես, Արիստարքոս և Կալիմաքոս գրադարանավարներով[5]։ Այս գիտնականները զգալիորեն նպաստել են գրադարանի հավաքածուի մեջ առկա մագաղաթների լայն տեսականիի հավաքագրմանը և կատալոգացմանը։ Առավել նշանակալից է այն, որ Կալիմաքոսը ստեղծել է այն, ինչը համարվում է գրադարանի հավաքածուի առաջին առարկայական կատալոգը՝ պինակեսը։ Պինակները պարունակել են 120 մագաղաթ, որոնք դասավորված են եղել տասը առարկայական դասերի. յուրաքանչյուր դաս այնուհետև ենթաբաժանվում էր՝ հեղինակներին այբբենական կարգով դասավորելով վերնագրերով[2]։ Ալեքսանդրիայի գրադարանավարները համարվում էին «գիտության պահապաններ»[6]։
Հռոմեական Հանրապետության ավարտին և Հռոմեական կայսրության սկզբում հռոմեացի ազնվականների համար սովորական է եղել իրենց տներում անձնական գրադարաններ պահելը: Այս ազնվականներից շատերը, ինչպիսին էր Կիկերոնը, իրենց անձնական գրադարանների պարունակությունը պահել են միայն իրենց համար՝ միայն պարծենալով իր հավաքածուի ծավալով: Մյուսները, ինչպիսին էր Լուկուլլոսը, ստանձնել ենն գրադարանավարի դերը՝ իրենց հավաքածուի մեջ եղած գլանափաթեթներով կիսվելով այլոց հետ[2]: Հռոմեական շատ կայսրեր հանրային գրադարանները ներառել են իրենց քաղաքական քարոզչության մեջ՝ քաղաքացիների բարեհաճությունը շահելու համար: Մինչ գիտնականները գրադարանավարի պաշտոններ էին զբաղեցնում տարբեր կայսրերի գրադարաններում, չկար որևէ հատուկ պաշտոն կամ դեր, որը անհատին որակավորեր որպես գրադարանավար: Օրինակ՝ Օգոստոսի գրադարանի առաջին գրադարանավար Պոմպեյոս Մակերը պրետոր էր, պաշտոն, որը համատեղում էր և՛ ռազմական, և՛ դատական պարտականություններ: Նույն գրադարանի ավելի ուշ գրադարանավարը Գայոս Հուլիոս Հիգինոսը քերականագետ էր[7]։
Միջնադար և Վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայում քրիստոնեական վանքերին է վերագրվում Հռոմեական կայսրության անկումից հետո գրադարանների ինստիտուտի կենդանի պահպանումը։ Հենց այս ժամանակահատվածում է ժողովրդականություն ձեռք բերում առաջին ձեռագիրը (գիրք՝ ի տարբերություն մագաղաթի)՝ մագաղաթյա ձեռագիրը։ Վանքերում գրադարանավարի դերը հաճախ կատարում էր գրչատան վերակացուն, որտեղ վանականները սկզբից մինչև վերջ պատճենում էին գրքերը։ Անաստասիաս անունով մի վանական ստացել է Bibliothecarius կոչումը,... (բառացիորեն «գրադարանավար»)՝ հույն դասականների իր հաջող թարգմանություններից հետո[5]։ Այս ժամանակահատվածում ներդրվել է նաև ամբիոնների համակարգը, որի դեպքում գրքերը շղթայվում էին սեղաններին՝ անվտանգության համար[5]։ Այս ժամանակահատվածում գրքերի դասակարգումն ու կազմակերպումը սովորաբար կատարվել է առարկայական և այբբենական կարգով, իսկ նյութերը գույքագրվել են հիմնական ստուգաթերթիկների միջոցով։ Ավելի ուշ՝ այդ ժամանակահատվածում, անհատներ, որոնք հայտնի էին որպես librarii (եզակի librarius ) սկսել են ավելի պաշտոնական գույքագրում և դասակարգում[5]:
14-րդ դարում սկսել են վերականգնվել համալսարանները, որոնք ունեցել են գրադարաններ, որտեղ աշխատել են գրադարանավարներ։ Միևնույն ժամանակ, թագավորական ընտանիքը, ազնվականները և իրավաբանները սկսել են ստեղծել իրենց սեփական գրադարանները՝ որպես կարգավիճակի խորհրդանիշներ։ Ֆրանսիայի թագավոր Կառլոս V-ը հիմնադրել է իր սեփական գրադարանը և պահպանել իր հավաքածուն որպես bibliophile , մի հատկանիշ, որը սերտորեն կապված է այդ ժամանակաշրջանի գրադարանավարների հետ[2]։
Վերածննդի դարաշրջանը համարվում է գրադարանների նկատմամբ ազնվական խանդավառության ժամանակաշրջան։ Այս ժամանակաշրջանում Եվրոպայում ստեղծվել են մեծ մասնավոր գրադարաններ այնպիսի գործիչների կողմից, ինչպիսիք են Պետրարկան և Բոկաչչոն։ Այս գրադարանները հովանավորվում էին պապերի, թագավորական ընտանիքի և ազնվականության կողմից, որոնք գործակալներ էին ուղարկում Արևմտյան Եվրոպա՝ քայքայվող վանական գրադարաններում ձեռագրեր գտնելու համար։ Արդյունքում, Վերածննդի դարաշրջանի գրադարանները լցվել են ձեռագիր տեքստերի հարուստ պաշարով[8]։ Չնայած այս գրադարանների նյութերը հիմնականում սահմանափակ են եղել, բայց բաց հանրության համար։ Գրադարանավարներ են անհրաժեշտ եղել գրադարանները պլանավորելու և կազմակերպելու համար՝ հանրային կարիքները բավարարելու համար[9]։ Այս կազմակերպչական նպատակներին հասնելու գործիք՝ առաջին գրադարանային գրացուցակը, հայտնվել է 1595 թվականին[10]։
Լուսավորության դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարում առաջացավ Bibliotheca Universalis ՝ բոլոր տպագիր գրքերի համընդհանուր ցանկ ստեղծելու գաղափարը։ Ստեղծվել է հայտնի գիտնականների և գրադարանավարների՝ Քոնրադ Գեսների, Գաբրիել Նոդեի, Ջոն Դյուրիի և Գոտֆրիդ Լայբնիցի կողմից[11]: Bibliotheca Universalis-ի հիմնադրման համար պատասխանատու չորս գրադարանավարները գրադարանային գործի կարևոր դեմքեր են: Գաբրիել Նոդեն հրատարակել է Avis pour dresser une bibliothèque , գրադարանային գործի վերաբերյալ առաջին տպագիր մենագրությունը[10]։ Այս մենագրությունում Նոդեն պաշտպանել է հայտնի, ավելի անհայտ և հերետիկոս հեղինակների բոլոր տեսակի՝ հին և նոր գրքերի հավաքագրումը։ Նա նաև նպաստել է գրադարանների կազմակերպման և կառավարման գաղափարին, ինչը հանգեցրել է գրադարանային հավաքածուների զարգացմանը։ Մասամբ Նոդեի շնորհիվ էր նաև, որ որոշ գրադարաններ սկսել են ընթերցանության համար գրքեր տալ գրադարանի տարածքից դուրս[12]։
Ջոն Դյուրին համարվում է առաջին անգլիացի գրադարանային տեսաբանը։ Նա երկու նամակ է գրել Սեմյուել Հարթլիբին՝ մասնագիտական գրադարանավարի պարտականությունների վերաբերյալ, որոնք հրատարակվել են 1650 թվականին՝ «Ռեֆորմացված գրադարանավարը» վերնագրով։ Նա պնդել է, որ գրադարանավարները պետք է ոչ միայն հոգ տանեն գրքերի մասին, այլև լինեն լավ կրթված և հմուտ՝ գրադարանային գործի չափանիշները բարձրացնելու համար։ Ավելին, նա պնդել է, որ գրադարանավարները արժանի են ապրուստի համար անհրաժեշտ գումարի, որպեսզի իրենց էներգիան օգտագործեն իրենց պարտականությունները լիարժեք կատարելու համար[5]։ Գոտֆրիդ Լայբնիցը պնդել է է, որ գրադարանավարը ուսուցմանը նպաստող ամենակարևոր գործոնն է։ Նրան են վերագրում գրադարանային հավաքածուներում ավանդական գրականությանը զուգահեռ գիտական տեքստեր ներառելու հնարավորությունը[5]։
Այս ժամանակաշրջանի մեկ այլ կարևոր դեմք՝ սըր Թոմաս Բոդլին, թողել է իր դիվանագետի կարիերան և հիմնադրել Օքսֆորդի Բոդլեյան գրադարանը։ Նրան են վերագրում ժամանակակից ժամանակների առաջին գործող գրադարանի ստեղծումը[5]։ Բոդլիին հաջորդող գրադարանավարները կոչվել են Բոդլիի գրադարանավարներ (Protobibliothecarius Bodleianus )։ Նրանք տարեկան վաստակել են 40 ֆունտ[5]։ Այս գրադարանավարների մոտ ձևավորված գաղափարները շարունակել են զարգանալ մինչև 17-րդ դար։ Bibliotheca Universalis -ի ներդրվելուց հետո գրադարանները փոխվել ենշ, գրադարանների բովանդակությունը դարձել է պակաս ընտրողական՝ ներառելով ինչպես ժամանցային, այնպես էլ ակադեմիական արժեք ներկայացնող գրականությունը։ Այս ժամանակ գրադարանները նույնպես լիովին բացվել են հանրության համար, և մուտքը այլևս սահմանափակված չի եղել ընթերցողների նեղ շրջանակով։
18-րդ դարի Ֆրանսիայում երկու գրադարանավարներ՝ Հյուբերտ-Պասկալ Ամեյլոնը և Ջոզեֆ վան Պրետը, ընտրել և նույնականացրել են ավելի քան 300,000 գիրք և ձեռագիր, որոնք դարձել են ժողովրդի սեփականությունը Bibliothèque Nationale -ում[5]։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ գրադարանավարները ստանձնել են ազգի բոլոր քաղաքացիների կողմից օգտագործման համար գրքեր ընտրելու միանձնյա պատասխանատվությունը։ Այս գործողությունից ծնվել է ժամանակակից գրադարանային ծառայության հայեցակարգի իրականացումը՝ գրադարանային ծառայությունների ժողովրդավարական ընդլայնումը լայն հանրության համար՝ անկախ հարստությունից կամ կրթությունից[5]։
Ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև 18-րդ դարում եղել են լրիվ դրույքով աշխատող գրադարանավարներ, գրադարանի դերի մասնագիտացումը 19-րդ դարի զարգացում էր, ինչը ցույց են տալիս նրա առաջին ուսումնական դպրոցը, առաջին համալսարանական դպրոցը, ինչպես նաև առաջին մասնագիտական միավորումներն ու լիցենզավորման ընթացակարգերը[13][14]։
1870-ական թվականներին Անգլիայում կանանց համար գրադարաններում բացվել է նոր աշխատանքային դեր՝ կարծիք կար, որ այդ աշխատանքները «հիանալի հարմար էին աղջիկների և կանանց համար»։ 1920 թվականին գրադարանային մասնագիտության մեջ կանայք և տղամարդիկ հավասարապես շատ էին, բայց 1930 թվականին կանայք առաջ անցան և 1960 թվականին կազմեցին 80%[15]։ Անցումը պայմանավորող գործոնների թվում էին Առաջին համաշխարհային պատերազմի ժողովրդագրական կորուստները, 1919 թվականի Հանրային գրադարանների մասին օրենքի դրույթները, Կարնեգիի Միացյալ Թագավորության հիմնադրամի գրադարանաշինության գործունեությունը և Կանանց զբաղվածության կենտրոնական բյուրոյի կողմից գրադարանային զբաղվածության պաշտպանությունը[16]։ Միացյալ Թագավորությունում ապացույցները ցույց են տալիս, որ պահպանողական կառավարությունը 2015-2016 թվականներին սկսել է փոխարինել պրոֆեսիոնալ գրադարանավարներին անվճար կամավորներով[17]։
COVID-19 համավարակի ժամանակ (ԱՄՆ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Միացյալ Նահանգներում COVID-19 համավարակի ժամանակ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը վերահսկելու ջանքերի պատճառով շատ գրադարաններ չեն աշխատել և շատ գրադարանավարներ ժամանակավորապես անգործ են մնացել[18][19]: Այս ընթացքում գրադարանային ծառայությունները մեծ պահանջարկ են ունեցել, քանի որ հաճախորդները փակված էին տներում կարանտինի ժամանակ, և գրադարան այցելելու սահմանափակության պատճառով հանրային գրադարանների հաճախորդների մեծ մասը անցել է թվային բովանդակության, առցանց ուսուցման և վիրտուալ ծրագրերի[20][21][22]։
Ճգնաժամի սրմանը զուգընթաց մեծացել է կոնտակտների հետևելու պահանջարկը[23], և CDC-ն ավելի վաղ գրադարանավարներին նշանակել էր որպես հանրային առողջապահության հիմնական աշխատակիցներ՝ COVID-19 դեպքերի հետաքննությանը և կոնտակտների հետևմանը աջակցելու համար[24], ուստի շատ գրադարանավարներ և գրադարանի աշխատակիցներ կամավորագրվել են՝ կոնտակտների հետևմանը օգնելուն[25][26][27]։ Գրադարանավարները նաև աջակցել են իրենց համայնքին այլ ձևերով, ինչպիսիք են՝ ոչ արտակարգ թեժ գծերի անձնակազմը և անօթևանների համար նախատեսված ապաստարանների անձնակազմը, որի համար նրանք կարողացել են պահպանել իրենց եկամուտը[28], մինչդեռ մյուսները որոշ ժամանակով արձակուրդի են անցել[29]։
Գրադարանային պահեստային կորպուսը ձևավորվել է COVID-19 համավարակի ժամանակ[30]։ Այն կամավոր գրադարանավարների համաշխարհային ցանց էր, որը մասնագիտանում էր ակադեմիական և բժշկական գրադարաններում և ծառայում էր որպես «տեղեկատվության առաջին արձագանքողներ» COVID-19 համավարակի անմիջական արդյունքում առաջացած ինֆոդեմիայի դեմ պայքարում[31][32][33]։ Գրադարանային պահեստային կորպուսի գրականության բարելավման և մետատվյալների հարստացման (LIME) կամավորները, Ջեսիկա Քալլոուեյի գլխավորությամբ, ստուգել, ինդեքսավորել և օգնել են տարածել COVID-19-ի վերաբերյալ ռեսուրսները տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Համաշխարհային բռնկման ահազանգման և արձագանքման ցանցում (GOARN) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում[34][35]։ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ Գրադարանային պահեստային կորպուսը ստուգել է COVID-19- ին վերաբերող ավելի քան 60,000 հրատարակություն[35]։ Գրադարանային պահեստային կորպուսի հիմնադիր Էլեյն Հիքսը և նրա համանախագահներ Սթեյսի Բրոդին և Սառա Լորին Library Journal-ի կողմից արժանացել են 2021 թվականի «Տարվա գրադարանավար» կոչմանը[36]։
Դերեր և պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար, գրադարանավարը կապված է գրքերի հավաքածուների հետ։ Նրա պարտականությունն է ստացվող գրքերի մշակումը, պահպանումը և ընթերցողներին տրամադրելը[37]։
Գրադարանավարի դերը անընդհատ զարգանում է՝ սոցիալական և տեխնոլոգիական կարիքները բավարարելու համար: Ժամանակակից գրադարանավարը կարող է զբաղվել տեղեկատվության տրամադրմամբ և պահպանմամբ տարբեր ձևաչափերով, ներառյալ գրքեր, էլեկտրոնային ռեսուրսներ, ամսագրեր, թերթեր, աուդիո և տեսաձայնագրություններ, քարտեզներ, ձեռագրեր, լուսանկարներ և այլ գրաֆիկական նյութեր, մատենագիտական տվյալների բազաներ, ինչպես նաև ինտերնետային և թվային ռեսուրսներ: Գրադարանավարը կարող է նաև մատուցել այլ տեղեկատվական ծառայություններ, ինչպիսիք են տեղեկատվական գրագիտության ուսուցումը, համակարգչային ապահովումը և վերապատրաստումը, համայնքային խմբերի հետ համակարգումը՝ հանրային ծրագրեր անցկացնելու համար, հաշմանդամություն ունեցող անձանց համար օժանդակ տեխնոլոգիաներ և համայնքային ռեսուրսներ գտնելու օգնություն[38]:
Համացանցը խոր ազդեցություն է ունեցել այն ռեսուրսների և ծառայությունների վրա, որոնք գրադարանավարները տրամադրում են իրենց ընթերցողներին։ Էլեկտրոնային տեղեկատվությունը վերափոխել է գրադարանավարների դերերն ու պարտականությունները՝ նույնիսկ մինչև այն աստիճան, որ հեղափոխել է գրադարանային կրթությունը և ծառայությունների ակնկալիքները[39][40]։
Պաշտոններ և պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ պարտականությունները տարբերվում են՝ կախված գրադարանի չափից և տեսակից: Օլիվիա Քրոսբին գրադարանավարներին նկարագրել է որպես «տեղեկատվական դարաշրջանի տեղեկատվական փորձագետներ»[41]: Գրադարանավարների մեծ մասն իրենց ժամանակն անցկացնում է գրադարանի հետևյալ ոլորտներում աշխատելով. Արխիվագետները կարող են լինել մասնագիտացված գրադարանավարներ, որոնք զբաղվում են արխիվային նյութերով, ինչպիսիք են ձեռագրերը, փաստաթղթերը և գրառումները, չնայած սա տարբերվում է երկրից երկիր, և կան արխիվային մասնագիտության այլ ուղիներ:
Հավաքածուի մշակման կամ ձեռքբերման համար գրադարանավարները վերահսկում են գրքերի և էլեկտրոնային ռեսուրսների ընտրությունը[42]: Մեծ գրադարանները հաճախ օգտագործում են հաստատման ծրագրեր, որոնք ենթադրում են, որ գրադարանավարը որոշակի թեմայի համար ստեղծում է պրոֆիլ, որը թույլ է տալիս հրատարակիչներին ուղարկել համապատասխան գրքեր գրադարան առանց որևէ լրացուցիչ ստուգման: Այնուհետև գրադարանավարները կարող են տեսնել այդ գրքերը, երբ դրանք ժամանեն, և որոշել, թե արդյոք դրանք կդառնան հավաքածուի մաս, թե ոչ: Բոլոր հավաքածուների գրադարանավարներն ունեն նաև որոշակի ֆինանսավորում, որը թույլ է տալիս նրանց գնել գրքեր և նյութեր, որոնք չեն ժամանում հաստատման միջոցով[43]:

Էլեկտրոնային ռեսուրսների գրադարանավարները կառավարում են այն տվյալների բազաները, որոնք գրադարանները լիցենզավորում են երրորդ կողմի մատակարարներից: Դպրոցական գրադարանավարները աշխատում են դպրոցական գրադարաններում և կատարում են ուսուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների և գրագիտության պաշտպանների պարտականություններ: Ուսուցման գրադարանավարները տեղեկատվական գրագիտության հմտություններ են սովորեցնում դեմ առ դեմ դասընթացների կամ առցանց ուսումնական օբյեկտների ստեղծման միջոցով: Նրանք գրադարանի օգտատերերին սովորեցնում են, թե ինչպես արդյունավետորեն գտնել, գնահատել և օգտագործել տեղեկատվությունը: Նրանք ամենատարածվածն են ակադեմիական գրադարաններում[44]:

Մեդիա մասնագետները սովորեցնում են աշակերտներին գտնել և վերլուծել տեղեկատվություն, գնել գրքեր և այլ ռեսուրսներ դպրոցական գրադարանի համար, վերահսկում են գրադարանի օգնականներին և պատասխանատու են գրադարանի/մեդիա կենտրոնի կառավարման բոլոր ասպեկտների համար: Գրադարանային մեդիա ուսուցիչները (ԳՄԴ) և երիտասարդ հանրային գրադարանավարները պատվիրում են գրքեր և այլ նյութեր, որոնք կհետաքրքրեն իրենց երիտասարդ ընթերցողներին: Նրանք նաև պետք է օգնեն երիտասարդ գրադարանավարներին գտնել համապատասխան և հեղինակավոր ինտերնետային ռեսուրսներ: Այս տարիքային խմբին օգնելը դառնալ ողջ կյանքի ընթացքում սովորողներ և ընթերցողներ գրադարանային այս մասնագիտության մասնագետների հիմնական նպատակն է[44]:
Արտագնա գրադարանավարները պատասխանատու են գրադարանային և տեղեկատվական ծառայություններ մատուցելու թերներկայացված խմբերի համար, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող անձինք, ցածր եկամուտ ունեցող թաղամասերը, տանը գամված մեծահասակները և տարեցները, բանտարկյալները և նախկին հանցագործները, ինչպես նաև անօթևան և գյուղական համայնքները: Ակադեմիական գրադարաններում արտագնա գրադարանավարները կարող են կենտրոնանալ ավագ դպրոցի աշակերտների, տեղափոխված ուսանողների, առաջին սերնդի քոլեջի ուսանողների և փոքրամասնությունների վրա[45]:
Հանրային գրադարանավարները աշխատում են հանրության հետ, հաճախ՝ վարձույթային գրադարանների տեղեկատվական սեղանի մոտ։ Որոշ գրադարանավարներ մասնագիտանում են մեծահասակների կամ երեխաների սպասարկման մեջ։ Մանկական գրադարանավարները ապահովում են համապատասխան նյութեր բոլոր տարիքային խմբերի երեխաների համար, ներառում են նախնական ընթերցողներ, անցկացնում են մասնագիտացված ծրագրեր և աշխատում են երեխաների (և հաճախ նրանց ծնողների) հետ՝ երիտասարդ ընթերցողի հետաքրքրությունն ու կարողությունները խթանելու համար[46]։ (Ավելի մեծ գրադարաններում որոշ գրադարանավարներ մասնագիտանում են դեռահասների համար նախատեսված ծառայությունների, պարբերականների կամ այլ հատուկ հավաքածուների մեջ):
Հղումներով զբաղվող կամ հետազոտող գրադարանավարները օգնում են հետազոտություններ կատարող մարդկանց գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը կառուցվածքային զրույցի միջոցով: Օգնությունը կարող է լինել որոշակի հարցի վերաբերյալ հետազոտության, տվյալների բազաների և այլ էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ ուղղորդման, այլ աղբյուրներից մասնագիտացված նյութերի ձեռքբերման կամ նուրբ կամ թանկարժեք նյութերի հասանելիության և խնամքի ապահովման տեսքով: Այս ծառայությունները երբեմն մատուցվում են գրադարանի այլ աշխատակիցների կողմից, որոնք անցել են որոշակի հատուկ վերապատրաստում[47]:
Համակարգային գրադարանավարները մշակում, լուծում են խնդիրները և պահպանում գրադարանային համակարգերը, ներառյալ գրադարանային կատալոգը և դրանց հետ կապված համակարգերը: Տեխնիկական ծառայությունների գրադարանավարները աշխատում են «կուլիսներից դուրս»՝ պատվիրելով գրադարանային նյութեր և տվյալների բազայի բաժանորդագրություններ, համակարգիչներ և այլ սարքավորումներ, ինչպես նաև վերահսկում են նոր նյութերի կատալոգավորումը և ֆիզիկական մշակումը: Երիտասարդական ծառայությունների գրադարանավարը, կամ մանկական գրադարանավարը, պատասխանատու է երիտասարդ ընթերցողներին սպասարկելու համար՝ մանկուց մինչև մեծահասակություն: Նրանց պարտականությունները տարբեր են՝ ամառային ընթերցանության ծրագրերի պլանավորումից մինչև շաբաթական հեքիաթների ժամային ծրագրեր: Նրանք բազմաֆունկցիոնալ են, քանի որ գրադարանի մանկական բաժինը կարող է գործել որպես առանձին գրադարան նույն շենքում: Մանկական գրադարանավարները պետք է տեղյակ լինեն դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված հանրաճանաչ գրքերի և գրադարանային այլ նյութերի, ինչպիսիք են էլեկտրոնային գրքերը և աուդիոգրքերը, մասին: Նրանց վրա դրված է դպրոցից և տնից դուրս անվտանգ և զվարճալի ուսումնական միջավայր ստեղծելու խնդիրը[48]:
Որոշ երկրներում երիտասարդ գրադարանավարներ են սպասարկում է 12-ից 18 տարեկան ընթերցողներին: Երիտասարդներն այն ընթերցողներն են, ովքեր գրադարանային ծառայություններից օգտվում են՝ հանգստի, կրթության և ազատագրման հարցում ուղղորդում և ուղղորդում ստանալու համար: Երիտասարդ գրադարանավարը կարող է աշխատել մի քանի տարբեր հաստատություններում. մեկը կարող է լինել դպրոցական գրադարանի/մեդիա ուսուցիչ, հանրային գրադարանի թիմի անդամ կամ գրադարանավար քրեակատարողական հիմնարկում: Գրադարանային/մեդիա ուսուցչի լիցենզավորումը ներառում է դասավանդման բակալավրի կամ մագիստրոսի աստիճան և գրադարանային գիտության լրացուցիչ բարձր մակարդակի դասընթացներ: Հանրային գրադարաններում աշխատող երիտասարդ գրադարանավարներից ակնկալվում է, որ ունենան գրադարանային և տեղեկատվական գիտությունների (MLIS) մագիստրոսի աստիճան, համապատասխան աշխատանքային փորձ կամ դրան առնչվող որակավորում[49]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Scholar as Librarian as Collector." R.W. Chambers Memorial Lecture at University College, London. The Book Collector 17 no 3 (Autumn 1968): 279–284.
- Mukherjee, Ajit Kumar (1966). Librarianship, Its Philosophy and History. Asia Publishing House. OCLC 574730175.
- Nappo, Christian A. Pioneers in Librarianship : Sixty Notable Leaders Who Shaped the Field. 2022. Lanham: Rowman & Littlefield.
- Rubin, Richard (2010). Foundations of Library and Information Science. American Library Association. ISBN 978-1-55570-690-6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dunlap, Leslie W (1972). Readings in library history. R.R. Bowker. OCLC 578347151.
- 1 2 3 4 5 6 Rubin, 2010
- ↑ Mukherjee, 1966, էջ 75
- ↑ Jackson, Sidney L (1974). Libraries and librarianship in the West: a brief history. McGraw-Hill. OCLC 576256876.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Mukherjee, 1966
- ↑ Lyle, Guy Redvers (1963). The President, the Professor, and the College Library. H.W. Wilson. OCLC 1151086485.
- ↑ Harris, Michael H (1984). History of libraries in the western world. Scarecrow Press. p.70. OCLC 560931943.
- ↑ Rubin, 2010, էջ 45
- ↑ Mukherjee, 1966, էջ 88
- 1 2 Mukherjee, 1966, էջ 96
- ↑ Mukherjee, 1966, էջ 104
- ↑ Mukherjee, 1966, էջ 105
- ↑ Wilensky, Harold L. (1964). "The Professionalization of Everyone?". American Journal of Sociology. 70 (2): 137–158. doi:10.1086/223790. JSTOR 2775206. S2CID 144933553. NAID 10025286236.
- ↑ Wilensky, Harold L. (1964). "The Professionalization of Everyone?". American Journal of Sociology. 70 (2): 137–158. doi:10.1086/223790. JSTOR 2775206. S2CID 144933553. NAID 10025286236.
- ↑ Kerslake, Evelyn (1 March 2007). "'They have had to come down to the women for help!' Numerical feminization and the characteristics of women's library employment in England, 1871–1974". Library History. 23 (1): 17–40. doi:10.1179/174581607x177466. S2CID 145522426.
- ↑ Coleman, Sterling Joseph (1 August 2014). "'Eminently Suited to Girls and Women': The Numerical Feminization of Public Librarianship in England 1914–31". Library & Information History. 30 (3): 195–209. doi:10.1179/1758348914Z.00000000063. S2CID 218688858.
- ↑ Kean, Danuta (2016 թ․ դեկտեմբերի 8). «UK library budgets fall by £25m in a year». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. «The main plank of government policy towards libraries is to shift them into the voluntary sector. This shift in strategy is reflected in the new Cipfa figures: though paid library staff fell by 5.3% from 18,028 to 17,064, volunteer numbers rose by 7.5% to 44,501.»
- ↑ «Library Journal․ LJ Survey: U.S. Public Libraries Mostly Closed, But No Consensus on Who Works and Where». www.libraryjournal.com. Վերցված է 2025-12-19-ին.
- ↑ «ALA Executive Board Recommends Closing Libraries to Public». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-12-19-ին.
- ↑ SHOFMANN (2020-03-23). «Public Libraries Respond to COVID-19: Survey of Response & Activities». Public Library Association (PLA) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «Pandemic Forces Programs to Move Online». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). 2020-06-01. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «Digital Escape Rooms and Other Online Programming». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-01-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ Salomon, Joshua A.; Reingold, Arthur L. (2020 թ․ մայիսի 11). «Federal Funding For State And Local Contact Tracing Efforts Is An Urgent Priority, And A Bargain». Health Affairs Blog. doi:10.1377/forefront.20200506.867202.
- ↑ «Coronavirus Disease 2019 (COVID-19)». www.cdc.gov. Վերցված է 2025-12-19-ին.
- ↑ «Librarians Recruited as COVID-19 Hunters». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-27-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «Contact Tracing and Libraries – MBLC Blog». mblc.state.ma.us. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «As States Seek COVID Detectives, Librarians Are Among The Candidates». KUNC (անգլերեն). 2020-05-12. Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «Other (Pandemic) Duties as Assigned». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «What's Lost in a Furlough». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ L, Sara. «LibGuides: Librarian Reserve Corps: Home». librarianreservecorps.libguides.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Dar, Mahnaz. «Librarian Volunteers Help WHO Make Sense of COVID Information». Library Journal. Արխիվացված օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Callaway, Jessica (2021 թ․ հունվար). «The Librarian Reserve Corps: An Emergency Response». Medical Reference Services Quarterly. 40 (1): 90–102. doi:10.1080/02763869.2021.1873627. ISSN 1540-9597. PMID 33625329. S2CID 232037374.
- ↑ Talia (2020-05-15). «Librarian Reserve Corps Fighting COVID-19's Infodemic». The Springy Share (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Dunlap, Leslie W (1972). Readings in library history. R.R. Bowker. OCLC 578347151.
- 1 2 Callaway, Jessica (2021-05-14). «Librarian Reserve Corps: Literature indexing and metadata enhancement (LIME) observations from a year in the field». Journal of Health Information and Libraries Australasia (անգլերեն). 2 (1): 35–45. doi:10.55999/johila.v2i1.51. ISSN 2652-5453. S2CID 248631682. Արխիվացված օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ Peet, Lisa. «Battling the Infodemic: LJ's 2021 Librarians of the Year». Library Journal. Արխիվացված օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2021-11-04-ին.
- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - գրադարանավար». www.nayiri.com. Վերցված է 2025-12-19-ին.
- ↑ Lo, Patrick; Rogers, Heather; Chiu, Dickson K. W. (2018). Effective School Librarianship: Successful Professional Practices from Librarians Around the World (1 ed.). Apple Academic Press. doi:10.1201/b22444. ISBN 978-1-315-14957-8. OCLC 1019663034.
- ↑ Katz, Linda S (2003-06-27). The Image and Role of the Librarian (անգլերեն). Routledge. doi:10.4324/9780203820742. ISBN 978-0-429-23626-6.[Հղում աղբյուրներին]
- ↑ Love, Johnnieque B. (2003 թ․ մարտի 1). «The Enhanced and Changing Role of the Specialist Librarian». The Reference Librarian. 37 (78): 149–165. doi:10.1300/j120v37n78_10. S2CID 219622873.
- ↑ «Become a Librarian!». Central Jersey Regional Library Cooperative. Արխիվացված օրիգինալից 2008-08-31-ին. Վերցված է 2008-09-01-ին.
- ↑ Anders, Rebecca (1978). Careers in a Library. Minneapolis: Lerner Publications Company. ISBN 978-0-8225-0334-7.
- ↑ «Library Procurement Strategies: Exploring Different Methods of Acquisition - LIS (Library & Information Science) Academy» (ամերիկյան անգլերեն). 2024-03-02. Վերցված է 2025-12-19-ին.
- 1 2 Saunders, Laura; Wong, Melissa A. (2020-08-01). «Introduction: Instruction in Libraries and Information Settings» (անգլերեն).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Daskalakes, Derek T. M.; Stormont, Melissa; Adkins, Denice; Gooden, Caroline; Long, Bobbie Sartin; Russell, Carol; Cahill, Maria (2024-05-03). «How Can We Better Serve Children with Disabilities? Public Library Accessibility Recommendations from Early Intervention Coordinators». Public Library Quarterly. 43 (3): 402–433. doi:10.1080/01616846.2023.2267961. ISSN 0161-6846.
- ↑ Anders, Rebecca (1978). Careers in a Library. Minneapolis: Lerner Publications Company. ISBN 978-0-8225-0334-7.
- ↑ McKinzie, Steve (October 2002). "For Ethical Reference, Pare the Paraprofessionals". American Libraries. 33 (9): 42.
- ↑ «mcsprogram.org - An Overview Of The Changing Role Of The Systems Librarian Systemic Shifts Chandos Information Professional Series» (PDF). mcsprogram.org. Վերցված է 2025-12-19-ին.
- ↑ «YALSA». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրադարանավար» հոդվածին։ |
| ||||||