Jump to content

Բաստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստիլ
ֆրանսերեն՝ la Bastille
Տեսակդղյակ, բանտ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՏեղագրությունՓարիզ, Ֆրանսիա
Վարչական միավորՓարիզի 4-րդ շրջան
ԵրկիրՖրանսիա Փարիզ
Համալիրի մասenceinte de Charles V?
Կառուցված1370–1380 թվականներ (1370–1380 թվականներ)
ԿառուցողՇառլ Իմաստուն
ՊատվիրողՇառլ Իմաստուն
Շինանյութքար
Ավերվել է1789
ՃակատամարտերՀարյուրամյա պատերազմ, Հուգենոտյան պատերազմներ, Battle of the Faubourg St Antoine? և Բաստիլի գրավում
Իրադարձություններշինարարություն, Բաստիլի գրավում և demolition?
48°51′12″N 2°22′09″E / 48.853333°N 2.369167°E / 48.853333; 2.369167
Քարտեզ
Քարտեզ
 Bastille (fortress) Վիքիպահեստում

Բաստիլ, բանտ–ամրոց է Փարիզում հիմնականում քաղաքական բանտարկյալների համար, 14-18-րդ դարեր։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թվականի հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։

Բաստիլը կառուցվել է 1370–1382 Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դարում այն դարձել է պետական բանտ։

Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 թվականին հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։ 1987 թվականին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է Ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ[1]։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցոն կառավարությունների ամեն մի մեծ քաղաքական բանտ։

  1. ↑ Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, 2009, էջ 120
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլ» հոդվածին։