Ալան Ալդա
Ալան Ալդա (անգլ.՝ Alan Alda, հունվարի 28, 1936[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրը Ջոան Բրաունն էր՝ «Միսս Նյու Յորք» տիտղոսակիր, իսկ հայրը՝ Ռոբերտ Ալդան (իսկական անունը՝ Ալֆոնսո Ժուզեպպե Ջովանի Ռոբերտո դ'Աբրուցո)՝ հայտնի դերասան, ով նկարահանվել է ֆիլմերում և խաղացել Բրոդվեյի մյուզիքլներում։ Դառնալով դերասան՝ Ռոբերտ Ալդան իր համար կեղծանուն է ստեղծել իր անվան (Ալֆոնսո) և ազգանվան առաջին վանկերից (դ'Աբրուցո)՝ Ալդա, որը հետագայում որդիները նույնպես վերցրել են։ Ալանի կրտսեր եղբայրը՝ Էնթոնին, նույնպես դերասան է։
Մանկության տարիներին Ալանը տառապել է պոլիոմիելիտով, բայց լիովին ապաքինվել է։ Հաճախել է Նյու Յորքի Ուայթ Փլեյնսի արքեպիսկոպոս Ստեպինացի ավագ դպրոցը։ Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 16 տարեկան հասակում, Փենսիլվանիա նահանգի Բերնսվիլյան ամառային թատրոնում։ Երիտասարդության տարիներին, որպես Ֆորդհեմի համալսարանի ուսանող, նա սովորել է Սորբոնում, դրան զուգահեռ հոր հետ ելույթ է ունեցել Ամստերդամի հռոմեական բեմում և հեռուստատեսությամբ։ 1956 թվականին Ալանը ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև զորակոչվել է ԱՄՆ բանակ[14][15], ծառայել պահեստային կորպուսում, 1957-ին ամուսնացել է Առլեն Ուայսի հետ։ Քոլեջից հետո նա խաղացել է Քլիվլենդի թատրոնում[16]։ Բացի այդ, Ալդան դերասանական արվեստ է սովորել Նյու Յորքի «Երկրորդ քաղաքում» և Մասաչուսեթսի Գուանիսպորտի «Կոմպասում»։
Ալդան արժանացել է քննադատների դրական գնահատականին՝ «Բու և կատու» բրոդվեյան ներկայացման համար. սա բեմում ունեցած նրա հիմնական առաջընթացն էր։ «Թոնի» մրցանակի առաջին անգամ առաջադրվել է «Խնձորենի» ներկայացման մեջ կատարած աշխատանքի համար։ Ալանն առաջադրվել է նաև «Թոնի» մրցանակի՝ Նիլ Սայմոնի «Ջեյքի կանայք» ներկայացման մեջ ունեցած իր դերի համար։ Ալդայի առաջին ֆիլմը «Անցած օրերն» է (1963)։ Նա նկարահանվել է նաև «Լուսնի լույսի պատերազմ» (1970), «Ջենի» (1970), «Մեֆիստոֆելի վալս» (1971) և «Թղթե առյուծ» (1968) ֆիլմերում, որում խաղացած դերը եղել է առաջին նշանակալի խաղը կինոյում։
Ալան Ալդան միջազգային ճանաչում է ստացել «ՄԷՇ» հիթ սերիալում Բենջամին Փիրսի դերակատարման համար։ Երբ Ալանին առաջարկել են մասնակցել «ՄԷՇ»-ի նկարահանումներին, նա սկզբում հրաժարվել է, քանի որ չի ցանկացել, ինչպես ինքն էր ասում, «աղմկոտ, անհոգ զվարճանքի պատճառ դառնալ»։ «Ես ուզում էի ցույց տալ, որ պատերազմը վատն է»։ Ուստի նրա պայմանագրում գրված է եղել, որ յուրաքանչյուր դրվագից առնվազն մեկ տեսարան պետք է լուրջ լինի, այն է՝ երբ գործողությունը տեղի է ունենում վիրահատարանում։ Մեկ այլ պատճառ էլ այն է եղել, որ նա չի ցանկացել հինգ կամ ավելի տարի մասնակցել սերիալի նկարահանումների։ Բայց նրա կինն առաջարկել է, որ նա գոնե կարդա սցենարը։ Ի վերջո, ֆիլմի սյուժեից հուզված Ալանը ընդունել է հրավերը։ «ՄԷՇ» սերիալում նրա սիրելի դրվագներն են «Dear Sigmund»-ը և «In Love and War»-ը[17]։
Սերիալի շնորհիվ Ալանը հայտնվել է Հոլիվուդի բարձրակետում։ Յուրաքանչյուր սերիայի համար պիլոտային՝ 10,000 դոլարից նրա հոնորարն աճել է մինչև 235.000 դոլար՝ նկարահանումների վերջին տարում։ Չորրորդ սեզոնից սկսած՝ Ալանը եղել է շոուի ստեղծագործական խորհրդատուն. նա գրել է մինչև 19 սցենարներ և բեմադրել 31 դրվագ։ Չցանկանալով բաժանվել ընտանիքից՝ նկարահանման 11 տարվա ընթացքում Ալանը Նյու Ջերսիի իր տնից երթևեկել է դեպի Լոս Անջելես։ Նա ստացել է աննախադեպ մեծ թվով մրցանակներ՝ Կորեական պատերազմ զորակոչված զգայուն ռազմական վիրաբույժին մարմնավորելու համար։ 11 տարի անց, երբ սերիալը հեռարձակվել է «CBS»-ով, Ալդան առաջադրվել է Էմմիի 25-րդ մրցանակի։ Նա ստացել է 4 ոսկե արձանիկ և միակն է դարձել, որն այս մրցանակը ստացել է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիաներից՝ որպես դերասան, սցենարիստ և ռեժիսոր։ Բացի Էմմիից, Ալդան երկու անգամ ստացել է Սցենարիստների միության մրցանակ, երեք անգամ՝ ռեժիսորների միության, ունի վեց «Ոսկե գլոբուս»՝ Հոլիվուդյան արտասահմանյան մամուլի ասոցիացիայից՝ լավագույն կատակերգակ դերասան անվանակարգում և յոթ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ։ Նա նաև ստացել է «Մարդկության երազանքը» մրցանակը «Երազներ» դրամատիկական սերիալի սցենարի համար (Ջեյմս Ջեյ Ռուբինֆայրի հետ միասին), որը ցուցադրվել է «ՄԷՇ»-ի ութերորդ եթերաշրջանում։ Ալան Ալդան հաճախ է խաղացել ինքն իրեն՝ հանդուրժող, բարեսիրտ, խելացի միջին տարիքի ամերիկացու կերպարը։
1980 թվականին Ալդան նկարահանվել է իր իսկ «Տարվա եղանակներ» ֆիլմում, ինչը մեծ հաջողություն է ունեցել քննադատների շրջանում։ Դրանից հետո նա եղել է «CBS» ալիքով հեռարձակվող «Չորս եղանակ» սերիալի հեռուստատեսային տարբերակի պրոդյուսերը։ Մինչ ՄԷՇ-ն ավարտում էր իր տասնմեկերորդ եթերաշրջանը հեռուստատեսությամբ, Ալդան սցենարներ էր գրում, նկարահանում և նկարահանվում տարբեր, այդ թվում՝ «Քաղցր ազատություն», «Նոր կյանք» և «Բեթսիի հարսանիքը» ֆիլմերում։
1999 թվականին նրան «Շտապ օգնություն» հեռուստասերիալի մի քանի դրվագներում առաջարկվել է խաղալ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող բժիշկ-խորհրդատուի դերը, ինչի արդյունքում նա վաստակել է ևս մեկ «Էմմի» մրցանակ։ 2002 թվականի մարտի 5-ին Ալան Ալդան արժանացել է «WGA Valentine Davis» մրցանակի, որը նախատեսված է այն ստեղծագործողների համար, «ովքեր ներդրում են ունեցել կինոարդյունաբերության մեջ և պատիվ ու արժանապատվություն են բերել գրողի մասնագիտությանը»։ Նա նաև 2001 թվականի հունվարի 13-ին Սարասոտայի կինոփառատոնում արժանացել է Արքայական կինոմրցանակի՝ հեռուստատեսային կարիերայում ունեցած նվաճումների համար։
1996 թվականին նա զբաղեցրել է 41-րդ տեղը «TV Guide»-ի բոլոր ժամանակների 50 լավագույն հեռուստաաստղերի ցուցակում[18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականից Ալդան ամուսնացած է լուսանկարիչ Առլին Վայսի հետ։ Նրանք ունեն երեք դուստր՝ Եվան (ծնվել է 1958 թվականին), Էլիզաբեթը (ծնվել է 1960 թվական) և Բեատրիսը (ծնվել է 1961 թվականին), ինչպես նաև՝ ութ թոռ։
Համոզված ֆեմինիստ լինելով՝ Ալդան նշանակվել է Կանանց միջազգային օրվա պահպանման ազգային հանձնաժողովի անդամ 1976 թվականին, որտեղ նա 10 տարի համանախագահել է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների պայքարի կոմիտեն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1958 | ս | Ֆիլ Սիլվերսի շոուն | The Phil Silvers Show | Կառլայլ Թոմփսոն |
| 1962 | ս | Անզեն քաղաք | Naked City | երիտասարդ պոետ |
| 1962 | ֆ | Խառնուրդներ | The Laughmakers | Չկա տվյալ |
| 1963 | ս | — | The Nurses | Բժիշկ Ջոն Գրիֆֆին |
| 1963 | ս | Մայրուղի 66 | Route 66 | բժիշկ Գլեյզեր |
| 1963 | ֆ | — | Gone Are the Days! | Չառլի Կոչիպի |
| 1963 | ս | Արևելք/Արևմուտք | East Side/West Side | Ֆրեդի Ուիլկոքս |
| 1965 | ս | — | The Trials of O’Brien | Նիկ Ստաֆոս |
| 1966 | ֆ | — | Where’s Everett | Առնոլդ Բարկեր |
| 1967 | ս | Կապույտ պսակ | Coronet Blue | Կլեյ Բրեզնիա |
| 1968 | ս | — | Premiere | Ֆրենկ Սենտ Ջոն |
| 1968 | ֆ | Թղթե առյուծ | Paper Lion | Ջորջ Պլիմպտոն |
| 1969 | ֆ | Տարօրինակ ծովագնաց | The Extraordinary Seaman | լեյտենանտ Մորթոն Կլիմ |
| 1970 | ֆ | Ջեննի | Jenny | Դելանդո |
| 1970 | ֆ | Պատերազմի լուսնի լույսը | The Moonshine War | Ջոն Ու. Մարտին |
| 1971 | ֆ | Մեֆիստոֆելի վալսը | The Mephisto Waltz | Մայլս Քլարքսոն |
| 1971 | ս | — | Story Theatre | Չկա տվյալ |
| 1972 | ֆ | Ապակե տուն | The Glass House | Ջոնաթան Փեյջ |
| 1972 | ֆ | Սպանել ծաղրածուին | To Kill a Clown | Մայոր Էվելին Ռիտչի |
| 1972 | ֆ | — | Playmates | Մարշալ Բարնեթ |
| 1972 | ֆ | — | Class of ’55 | Փիթեր |
| 1972-1983 | ս | ՄԷՇ | M*A*S*H | Բենջամին Փիրս |
| 1973 | ֆ | — | Isn’t It Shocking? | Դեն |
| 1974 | ֆ | Գետի նման բնակարան | 6 Rms Riv Vu | Փոլ Ֆրդման |
| 1977 | ֆ | Սպանիր ինձ, եթե կարող ես | Kill Me If You Can | Քերիլ Ու. Չիսման |
| 1978 | ֆ | Հաջորդ տարի հենց այս պահին | Same Time, Next Year | Ջորջ Փիթերս |
| 1978 | ֆ | Կալիֆոռնիական հյուրանոց | California Suite | Բիլլ Ուորեն |
| 1979 | ֆ | Ջո Տայնենի հմայքը | The Seduction of Joe Tynan | Ջո Թայնեն |
| 1981 | ֆ | Տարվա եղանակներ | The Four Seasons | Ջեկ Բերոուզ |
| 1984 | ս | Տարվա եղանակներ(սերիալ) | The Four Seasons | Ջեկ Բերոուզ |
| 1986 | ֆ | Քաղցր ազատություն | Sweet Liberty | Մայքլ Բերջես |
| 1988 | ֆ | Նոր կյանք | A New Life | Սթիվ Ջարդինո |
| 1989 | ֆ | Հանցանքներ և օրինազանցություններ | Crimes and Misdemeanors | Լեսթեր |
| 1990 | ֆ | Բեթսիի հարսանիքը | Betsy’s Wedding | Էդդի Հոպեր |
| 1992 | ֆ | Գիշերվա շշուկներ | Whispers in the Dark | Լեո Գրին |
| 1993 | ֆ | Հանելուկային սպանություն Մանհաթանում | Manhattan Murder Mystery | Թեդ |
| 1993 | ֆ | Հանգիստ երաժշտություն | And the Band Played On | բժիշկ Ռոբերտ Գալո |
| 1994 | ֆ | Սպիտակ մղոն | White Mile | Դեն Քաթլեր |
| 1995 | ֆ | Կանադական բեկոն | Canadian Bacon | ԱՄՆ-ի նախագահ |
| 1996 | ֆ | — | Jake’s Women | Ջեյք |
| 1996 | ֆ | Մի արթնացրեք քնած շանը | Flirting with Disaster | Ռիչարդ Շլիխտինգ |
| 1996 | ֆ | Բոլորն ասում են` սիրում եմ քեզ | Everyone Says I Love You | Բոբ |
| 1997 | ֆ | Սպանություն սպիտակ տանը | Murder at 1600 | Ջորդան |
| 1997 | ֆ | Խելագար քաղաք | Mad City | Քեվին Հոլանդեր |
| 1998 | ֆ | Իմ հիացմունքի առարկան | The Object of My Affection | Սիդնի Միլլեր |
| 1999 | ս | Շտապ օգնություն | ER | բժիշկ Գաբրիել Լոուրենս |
| 2000 | ֆ | Ինչ են ուզում կանայք | What Women Want | Դեն Ուոնամեյքեր |
| 2001 | ֆ | Գործակալներ | Club Land | Վիլլի Ուոլթերս |
| 2001 | ֆ | Բանտ | The Killing Yard | Էռնի Գուդման |
| 2004 | ֆ | Ավիատորը | The Aviator | սենատոր Ռալֆ ՕուենԲրյուստեր |
| 2004-2006 | ս | Արևմտյան թև | The West Wing | Առնոլդ Վինիկ |
| 2007 | ֆ | Չեմպիոնի հարություն առնելը | Resurrecting the Champ | Ռալֆ Մեց |
| 2008 | ֆ | Մի ականջից թռավ | Diminished Capacity | Քեռի Ռոլի Զերբս |
| 2008 | ֆ | Հանճարեղության փայլը | Flash of Genius | Գրիգորի Լոուսոն |
| 2008 | ֆ | Ճշմարտութունից բացի` ոչինչ | Nothing But the Truth | Ալբերտ Բեռնսայդ |
| 2009-2010 | ս | Ստուդիա 30 | 30 Rock | Միլթոն Գրին |
| 2011 | ֆ | Ինչես գողանալ եկնաքեր | Tower Heist | Արթուր շոու |
| 2011-2013 | ս | Այդ տարօրինակ «Ռ» տառը | The Big C | բժիշկ Աթիքուս Շերման |
| 2012 | ֆ | Թափառումներ | Wanderlust | Քարվին |
| 2013-2014 | ս | Սև ցուցակ | The Blacklist | Ալն Ռիչ |
| 2015 | ֆ | Հեռավոր ճանապարհ | The Longest Ride | Այրա Լեվինսոն |
| 2015 | ֆ | Լրտեսների կամուրջը | Bridge of Spies | Թոմաս Ուոթերս կրտսեր |
| 2016 | ս | Բրոդ Սիթի | Broad City | բժիշկ Հելլեր Ջեյ |
| 2016 | ս | Հորաս Փիթ | Horace and Pete | Քեռի Փիթ |
| 2018 | ֆ | — | The Emperor’s Newest Clothes | հեղինակ |
| 2018-2019 | ս | Ռեյ Դոնավան | Ray Donovan | Բժիշկ Ամիո Արթուր |
| 2018-2019 | ս | Լավ մարտը | The Good Fight | Սողոմոն Ուոլթզեր |
| 2019 | ֆ | Ամուսնական պատմություն | Marriage Story | Բերթ Սպից |
Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անուն | Օրիգինալ անուն | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Примечания |
|---|---|---|---|---|---|---|
| 1973-1983 | ՄԵՇ | M*A*S*H | Այո (32 էպ.) | Այո (19 էպ.) | հեռուստաֆիլմ | |
| 1974 | Գետի նման բնակարանը | 6 Rms Riv Vu | Այո | հեռուստաֆիլմ | ||
| 1974-1975 | — | We’ll Get By | Այո (3 էպ.) | Այո | հեռուստաֆիլմ | |
| 1976 | — | Hickey | Այո | Այո | հեռուստաֆիլմ | |
| 1979 | Ջո Տայնենի հմայքը | The Seduction of Joe Tynan | Այո | |||
| 1981 | Տարվա եղանակներ | The Four Seasons | Այո | Այո | ||
| 1984 | Տարվա եղանակներ | The Four Seasons | Այո (4 էպ.) | Այո (1 էպ.) | հեռուստաֆիլմ | |
| 1986 | Քաղցր ազատություն | Sweet Liberty | Այո | Այո | ||
| 1988 | Նոր կյանք | A New Life | Այո | Այո | ||
| 1990 | Բեթսիի հարսանիքը | Betsy’s Wedding | Այո | Այո | ||
| 2002 | — | M*A*S*H: 30th Anniversary Reunion | Այո | վավերագրական հեռուստաֆիլմ | ||
| 2016 | — | Shooting an Elephant | Այո | կարճամետրաժ ֆիլմ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների և անվանակարգերի լրիվ ցուցակը IMDb.com[19] կայքում։
| Մրցանակներ և անվանակարգեր | ||||
|---|---|---|---|---|
| Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
| 2005 | Օսկար | երկրորդ պլանի լավագույն դերասան | Ավիատորը | Առաջադրված |
| 1969 | Ոսկե գլոբուս | Դերասանի լավագույն դեբյուտ | Թղթե առյուծ | Առաջադրված |
| 1973 | Հեռուստատեսության լավագույն դերասան՝ մյուզիքլի կամ կատակերգության մեջ | ՄԷՇ | Առաջադրված | |
| 1974 | Առաջադրված | |||
| 1975 | Հաղթանակ | |||
| 1976 | Հաղթանակ | |||
| 1977 | Առաջադրված | |||
| 1978 | Առաջադրված | |||
| 1979 | Առաջադրված | |||
| Լավագույն դերասան՝ մյուզիքլի կամ կատակերգության մեջ | Հաջորդ տարի հենց այս ժամանակ | Առաջադրված | ||
| 1980 | Հեռուստատեսության լավագույն դերասան՝ մյուզիքլի կամ կատակերգության մեջ | ՄԷՇ | Հաղթանակ | |
| 1981 | Հաղթանակ | |||
| 1982 | Հեռուստատեսության լավագույն դերասան՝ մյուզիքլի կամ կատակերգության մեջ | Տարվա եղանակներ | Առաջադրված | |
| Լավագույն սցենարիստ | Առաջադրված | |||
| Հեռուստատեսության լավագույն դերասան՝ մյուզիքլի կամ կատակերգության մեջ | ՄԷՇ | Հաղթանակ | ||
| 1983 | Հաղթանակ | |||
| 1995 | Մինի-սերիալի կամհեռուստաֆիլմի լավագույն դերասան | Սպիտակ մղոն | Առաջադրված | |
| 1973 | Էմմի (մրցանակաբաշխություն) | Կոմեդիայի լավագույն դերասան | ՄԷՇ | Առաջադրված |
| 1974 | Մինի-սերիալի կամհեռուստաֆիլմի լավագույն դերասան | Գետի նման բնակարան | Առաջադրված | |
| Կոմեդիայի լավագույն դերասան | ՄԷՇ | Հաղթանակ | ||
| 1975 | Առաջադրված | |||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| 1976 | Կոմեդիայի լավագույն դերասան | Առաջադրված | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| 1977 | Կոմեդիայի լավագույն դերասան | Առաջադրված | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | |||
| Կոմեդիայի լավագույն սցենարիստ | Առաջադրված | |||
| 1978 | Կոմեդիայի լավագույն դերասան | Առաջադրված | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր (Բերտ Մետկալֆի հետ միասին) |
Առաջադրված | |||
| Կոմեդիայի լավագույն սցենարիստ | Առաջադրված | |||
| Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն ռեժիսոր | Սպանիր ինձ, եթե կարող ես | Առաջադրված | ||
| 1979 | Կոմեդիայի լավագույն դերասան | ՄԷՇ | Առաջադրված | |
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| Կոմեդիայի լավագույն սցենարստ | Հաղթանակ | |||
| 1980 | Կոմեդիայի լավագույն դերասան | Առաջադրված | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| 1981 | Կոմեդիայի լավագույն դերասան | Առաջադրված | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| 1982 | Կոմեդիայի լավագույն դերասան | Հաղթանակ | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| Կոմեդիայի լավագույն սցենարիստ | Առաջադրված | |||
| 1983 | Կոմեդիայի լավագույն դերասան | Առաջադրված | ||
| Կոմեդիայի լավագույն ռեժիսոր | Առաջադրված | |||
| 1994 | Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան | Հանգիստ երաժշտություն | Առաջադրված | |
| 2000 | Հեռուստատեսային դրամատիկական սերիալի լավագույն հյուր-դերասան | Շտապ օգնություն | Առաջադրված | |
| 2001 | Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան | Գործակալներ | Առաջադրված | |
| 2005 | Դրամատիկական սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան | Արևմտյան թև | Առաջադրված | |
| 2006 | Հաղթանակ | |||
| 2009 | Հեռուստատեսային կատակերգական սերիալի լավագույն հյուր-դերասան | Ստուդիա 30 | Առաջադրված | |
| 2015 | Հեռուստատեսային դրամատիկական սերիալի լավագույն հյուր-դերասան | Սև ցուցակ | Առաջադրված | |
| 1991 | BAFTA | Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան | Հանցագործություններ և սխալ վարք | Առաջադրված |
| 2005 | Ավիատորը | Առաջադրված | ||
| 1993 | Ոսկե ազնվամորի | Երկրորդ պլանի ամենավատ դերասան | Գիշերվա շշուկը | Առաջադրված |
| 2002 | Էկրանի դերասանների գիլդիայի մրցանակներ | Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան | Գործակալներ | Առաջադրված |
| 2005 | Ֆիլմի լավագույն կազմ | Ավիատորը | Առաջադրված | |
| 2006 | Դրամատիկական ֆիլմի լավագույն կազմ | Արևմտյան թև | Առաջադրված | |
| 2019 | Կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ կինեմատոգրաֆիայում ներդրման համար | — | Հաղթանակ | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 http://ibdb.com/person.php?id=29524
- 1 2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=165
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 https://dga.org/Awards/Explore.aspx
- ↑ https://www.nyas.org/ideas-insights/blog/discovering-a-common-language-with-alan-alda/
- 1 2 http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
- ↑ http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
- ↑ https://web.archive.org/web/20250123062756/https://www.acs.org/funding/awards/grady-stack-award-for-interpreting-chemistry-for-the-public/past-recipients.html
- ↑ https://web.archive.org/web/20220311133847/https://www.aaas.org/page/2021-fellows
- ↑ «Alan Alda Gets Personal About Life After MASH». NBC Connecticut (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Military People». www.militaryhub.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Oldenburg, Chloe Leaps of Faith: History of the Cleveland Play House, 1915–85. — Cleveland. — С. 85, 87.
- ↑ M*A*S*H: The Martinis & Medicine Collection — Special Features: Disc 1 — «My Favorite MASH»
- ↑ Special Collectors' Issue: 50 Greatest TV Stars of All Time // TV Guide. — 1996.
- ↑ «Alan Alda Awards». Alan Alda—IMDb (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ալդա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունվարի 28 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Տղամարդ ֆեմինիստներ