Jump to content

Ադա Յոնաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Յոնաթ
եբրայերեն՝ עדה יונת ‎
Ծնվել էհունիսի 22, 1939(1939-06-22)[1][2][3][…]
Երուսաղեմ[4]
Մահացել էօգոստոսի 31, 2026(2026-08-31)[5][6] (87 տարեկան)
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան, քիմիկոս, համալսարանի դասախոս, բյուրեղագիր, կենսաքիմիկոս, գիտնական և կենսաբան
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան և Weizmann Institut for Videnskab - Institut for Videnskabsundervisning?
Գործունեության ոլորտբյուրեղագիտություն, կենսաբանություն[7], մոլեկուլային կենսաբանություն[7], կենսաքիմիա[7], Ռիբոսոմ[7] և structural biology?[7]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Լեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն[9] և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրուսաղեմի հրեական համալսարան և Գիտությունների Վեյցման ինստիտուտ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր[10] (հուլիսի 13, 2015)
Տիրապետում է լեզուներինեբրայերեն[11] և անգլերեն[11]
Գիտական ղեկավարWolfie Traub?
Ազդվել էՈւիլյամ Լիփսքոմ
Պարգևներ
Իսրայելի մրցանակ
Քիմիայի Նոբելյան մրցանակ[12]

Հարվիի մրցանակ

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

[13]

Վիլհելմ Էկսների մեդալ

[14]

Քիմիայի Վոլֆ մրցանակ

[15]

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ

Մասրի մրցանակ

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[16]

Սենատի հիշատակի արծաթե մեդալ

Ռենտգենի մեդալ

Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ

honorary doctor of Carnegie-Mellon University?

Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր

Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր

F. A. Cotton Medal?

[17]

honorary doctor of the University of Hamburg?

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Esther Hoffman Beller Lectureship?

[18]

Erna Hamburger Prize?

[19]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[9]

Ռոտշիլդի մրցանակ

Marie Curie Medal?

և

honorary doctorate from Joseph Fourier University?

[20]
 Ada E. Yonath Վիքիպահեստում

Ադա Յոնաթ (եբրայերեն՝ עדה יונת ‎, հունիսի 22, 1939(1939-06-22)[1][2][3][…], Երուսաղեմ[4] - օգոստոսի 31, 2026(2026-08-31)[5][6])[21], իսրայելացի գիտնական, բյուրեղագետ, առավել հայտնի է ռիբոսոմների կառուցվածքի ուսումնասիրության իր աշխատանքով։ Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի Հելեն և Միլթոն Ա. Կիմելման բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականին ռիբոսոմների կառուցվածքային և ֆունկցիոնալ ուսումնասիրությունների համար Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ դառնալով իսրայելացի 10 նոբելյան մրցանակակիրներից առաջին իսրայելցի կինը, որ արժանանում է Նոբելյան մրցանակի[22], Միջին Արևելքից առաջին կին Նոբելյան մրցանակակիր գիտնականը[23][24]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնաթը (ծննդյան անունը՝ Լիֆշից)[25] ծնվել է Երուսաղեմի Գեուլա շրջանում[26], Հիլլել և Էսթեր Լիֆշիցների ընտանիքում, ովքեր սիոնիստ հրեաներ էին և Պաղեստին էին գաղթել Լեհաստանի Զդունսկա Վոլյա քաղաքից 1933 թվականին նախքան Իսրայելի հիմանդրումը[27]։ Ադայի հայրը ռաբբի էր, և նա սերում էր ռաբբունական ընտանիքից։ Երուսաղեմում հաստատվելով՝ ընտանիքը նպարեղենի խանութ բացեց, սակայն դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում։ Ուրիշ ընտանիքների հետ միասին ապրում էին խիտ բնակեցված շրջանում, և Յոնաթը հիշում է, որ իր միակ զբաղմունքը գրքերն էին[28]։ Չնայած աղքատ պայմաններին, ծնողները Ադային ուղարկել են հարևանությամբ գործող դպրոց՝ ապահովելով նրա համար լավ կրթություն։ Երբ հայրը 42 տարեկան հասակում մահացավ, ընտանիքը տեղափոխվեց Թել Ավիվ[29]։ Յոնաթը ընդունվեց Տիչոն Հադաշ ավագ դպրոց, չնայած մայրը չէր կարող վճարել ուսման համար. փոխարենը նա ուսանողներին մաթեմատիկայի դասեր էր տալիս[30]։ Ադայի համար ոգեշնչման աղբյուր է եղել Մարի Կյուրին[31], սակայն նա նշում է, որ Կյուրիով տարվել է պատանի տարիքում՝ կարդալով նրա կենսագրականը[32]։ Ադան վերադարձել է Երուսաղեմ, 1962 թվականին ավարտել Երուսաղեմի հրեական համալսարանի քիմիական ֆակուլտետը (բակալավրի աստիճան), 1964 թվականին՝ նույն համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետը (մագիստրոսի աստիճան)։ 1968 թվականին բյուրեղագնդիկների ճառագայթային ուսումնասիրության համար Գիտությունների Վեյցման ինստիտուտից ստացել է դոկտորի գիտական աստիճան (գիտական ղեկավար՝ Վոլֆի Տրաուբ)[33][34][35]։

Ադա Յոնաթն ունի մեկ դուստր՝ Հագիթ Յոնաթը, ով աշխատում է Շեբա բժշկական կենտրոնում և մեկ թոռնիկ՝ Նոան[36]։ Նա հակա-օկուպացիոն ակտիվիստ դոկտոր Ռուչամա Մարտոնի զարմուհին է[37]։

Ադա Յոնաթը կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Համասի բոլոր բանտարկյալներին, ասելով.

Պաղեստինցիներին գերի պահելով՝ նրանք վնասում են Իսրայելին և նրա քաղաքացիներին, երբ ազատ արձակելու բանտարկյալներ չունենանք, նրանք ստիպված չեն լինի զինվորներին առևանգել[38]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1970 թվականներին Ադա Յոնաթն աշխատել է ԱՄՆ-ում, այդ թվում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1970 թվականին նա Իսրայելում հիմնում է սպիտակուցների բյուրեղագիտության լաբորատորիա։ 1979-1984 թվականներին Բեռլինի Մաքս Պլանկի անվան մոլեկուլային գենետիկայի ինստիտուտում Հեյնց Գունտեն Ուիտմանի հետ եղել է խմբային առաջնորդ, 1977-1978 թվականներին՝ Չիկագոյի համալսարանի այցելու պրոֆեսոր։

Ադա Յոնաթն առաջիններից էր, որ ուսումնասիրել է ռիբոսոմները և առաջինն է օգտագործել սպիտակուցային բյուրեղագրության ցածր ջերմաստիճանի եղանակը։

  • Հարվիի մրցանակ, 2002
  • Պաուլ Կարերի ոսկե մեդալ, 2004
  • Քիմիայի Վոլֆ մրցանակ Ջորջ Ֆեհերի հետ, 2006
  • Ռոտշիլդի կենսական գիտությունների մրցանակ, 2006
  • Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ Պերեց Լավիի (բժշկագիտություն) և պրոֆեսոր Էլի Կեշետի (կենսաբանություն) հետ, 2006
  • Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ Հարրի Նոլերի հետ, 2007
  • Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ կրիստոգենիայի և բյուրեղների իննովացիոն տեխնիկայի բնագավառում ներածության և ռիբոսոմալ բյուրեղների բնագավառում սպիտակուցային կենսասինթեզի ներդրման համար, 2008[39]
  • Քիմիայի Նոբելյան մրցանակ Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ, 2009[40]։ Առաջին իսրայելցի կինն է, որ արժանացել է Նոբելյան մրցանակի[41]
  • Վիլհելմ Էքսներ մեդալ, 2010[42]

2015 թվականի մայիսի 27-ին արժանացել է Լոձի բժշկական համալսարանի պատվավոր կոչման[43]։ Նույն տարում արժանացել է Մաիլայի Դե լա Սալե համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[44]։

Հեռախոսային զրույց Ադա Յորթանի հետ Նոբելյան մրցանակի հայտարարման ժամանակ

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
  • ԱՄՆ գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
  • Իսրայելի բնագիտական և հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ
  • Եվրոպայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
  • Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության անդամ

2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Յոնաթին շնորհվել է Գիտությունների պապական ակադեմիայի անդամի կոչում[45]։

Ադա Յոնաթը Գիտությունների Վեյցման ինստիտուտում
  • Ada Yonath. Can structures lead to better drugs? Lessons from ribosome research // From molecules to medicines / J. L. Sussman, and P. Spadon, eds. - Dordrecht, The Netherlands: Springer, 2009. - P. 231-251. - 249 p. - ISBN 978-90-481-2338-4.
  • Ada Yonath. Ribosome: an ancient cellular nano-machine for genetic code translation // Biophysics and the challenges of emerging threats / J. D. Puglisi, ed. - Dordrecht, The Netherlands: Springer, 2009. - P. 121-155. - 180 p. - ISBN 978-90-481-2367-4.
  • Ada Yonath. Ribosomal crystallography: peptide bond formation, chaperone assistance, and antibiotics inactivation // New Technologies for Current Challenges in Biology and Beyond / J. D. Puglisi, ed. - Dordrecht, The Netherlands: Springer, 2007. - P. 121-147. - 155 p. - ISBN 978-1402058998.
  • Ada Yonath. Ribosomal crystallography: peptide bond formation, chaperone assistance and antibiotics activity (англ.) // Molecules and Cells : Ж. - 2005. - Vol. 20, no. 1. - P. 1-16.
  • Ada Yonath. Antibiotics targeting ribosomes: resistance, selectivity, synergism, and cellular regulation (англ.) // Annual Review of Biochemistry : Ж. - 2005. - Vol. 74. - P. 649-679.
  • Ada Yonath, Anat Bashan. Initiation, peptide bond formation and amino acid polymerization are hampered by antibiotics (англ.) // Annual Review of Microbiology : Ж. - 2004. - Vol. 58. - P. 233-251.
  • Ada Yonath. Ribosomal crystallography: dynamics, flexibility and peptide bond formation // Conformational Proteomics of Macromolecular Architecture / R.H. Cheng and L. Hammar, eds. - New Jersey: World Scientific Publishing, 2004. - P. 245-290. - 420 p. - ISBN 981-238-615-1.
  • Ada Yonath. Ribosomes, the machines of life // Life science for the 21st century / E. Keinan, I. Schechter and M. Sela, eds. - Weinheim, Germany: Wiley-VCV Press, 2004. - P. 1-47. - 372 p. - ISBN 978-3-527-30588-9.
  • Ada Yonath. Ribosomal Tolerance and Peptide Bond Formation (англ.) // Biological Chemistry : Ж. - 2003. - Vol. 384. - P. 1411-1419.
  • Ada Yonath. The search and its outcome: high-resolution structures of ribosomal particles from mesophilic, thermophilic and halophilic bacteria at various functional states (англ.) // Annual Review of Biophysics and Biomolecular Structure : Ж. - 2002. - Vol. 31. - P. 257-273.
  • Ada Yonath. High-resolution structures of large ribosomal subunits from mesophilic eubacteria and halophilic archaea at various functional states (англ.) // Current Protein and Peptide Science : Ж. - 2002. - Vol. 3, no. 1. - P. 67-78.
  • Ada Yonath and Francois Franceschi. Ribosomes // Encyclopedia of Molecular Biology / T. E. Creighton, ed. - A. Wiley-Interscience Publication, J. Wiely and Sons, 1999. - P. 2197-2202. - 2878 p. - ISBN 978-0-471-15302-3.
  • Ada Yonath. Approaching atomic resolution in crystallography of ribosomes (англ.) // Annual Review of Biophysics and Biomolecular Structure : Ж. - 1992. - Vol. 21. - P. 77-93.
  • Ada Yonath, Heinz-Günter Wittman. Approaching the molecular structure of ribosomes (англ.) // Biophysical Chemistry : Ж. - 1988. - Vol. 29, no. 1-2. - P. 17-29.
  • Ada Yonath, Heinz-Günter Wittman. New aspects in 3-dimensional structure determination of ribosomal particles // Structure and Expression / M. H. Sarma, R. H. Sarma, eds. - Schenectady, NY: Adenine Press, 1988. - P. 191-207. - 342 p. - ISBN 978-0940030213.
  • Ada Yonath, Heinz-Günter Wittman. Crystallographic and image reconstruction studies on ribosomal particles from bacterial sources (англ.) // Methods in Enzymology : Ж. - 1988. - Vol. 164. - P. 95-117.
  • Ada Yonath. Crystallographic and image reconstruction studies on ribosomal particles from bacterial sources (англ.) // Trends in Biochemical Sciences : Ж. - 1984. - Vol. 9, no. 5. - P. 227-230.
  • A. Yonath, J. Müssig, H. G. Wittman. Parameters for crystal growth of ribosomal subunits (англ.) // Journal of Cellular Biochemistry : Ж. - 1982. - Vol. 19, no. 2. - P. 145-155.
  • A. Podjarny, A. Yonath, W. Traub. Application of multivariate distribution theory to phase extension for crystalline proteins (англ.) // Acta Crystallographica Section A : Ж. - 1976. - Vol. 32, no. 2. - P. 281-292.
  • A. Yonath, W. Traub. Polymers of tripeptides as collagen models. IV. Structure analysis of poly(L-proly-glycyl-L-proline) (англ.) // Journal of Molecular Biology : Ж. - 1969. - Vol. 43, no. 3. - P. 461-477.
  • W. Traub, A. Yonath, S. M. Segal. On the molecular structure of collagen (англ.) // Nature : Ж. - 1969. - Vol. 221, no. 5184. - P. 914-917.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 Three Win Nobel for Ribosome Research — The New York Times, 2009.
  5. 1 2 כלת פרס נובל, פרופ' עדה יונת, הלכה לעולמה — Ynet.
  6. 1 2 Herzberg N. Ada Yonath, biologiste moléculaire et prix Nobel de chimie, est morte (ֆր.) — 2026. — ISSN 1950-6244
  7. 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. ↑ www.nasonline.org
  9. 1 2 Outstanding scientists elected as Fellows and Foreign Members of the Royal Society — Royal Society of London.
  10. ↑ https://warwick.ac.uk/services/gov/hongrads/list/
  11. 1 2 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  12. ↑ Ada E. Yonath — nobelprize.org.
  13. ↑ Paul Ehrlich- und Ludwig Darmstaedter-Preisträger*innen 2007 — Goethe University Frankfurt.
  14. ↑ Ada Yonath
  15. ↑ Ada Yonath — Wolf Foundation.
  16. ↑ 2010 - 2001 Awardees — Columbia University.
  17. ↑ F.A. Cotton Medal for Excellence Chemical Research — Texas A&M University.
  18. ↑ https://www.aps.org/programs/international/programs/beller.cfm
  19. ↑ Erna Hamburger Award: WISH's "Woman of the Year"
  20. ↑ Docteurs Honoris Causa — Joseph Fourier University.
  21. ↑ «Israel Prize Official Site (in Hebrew), Recipient's C.V.».
  22. ↑ Lappin, Yaakov (2009 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Prize Winner 'Happy, Shocked'». Jerusalem Post. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  23. ↑ Karin Klenke, Women in Leadership: Contextual Dynamics and Boundaries, Emerald Group Publishing, 2011, p. 191.
  24. ↑ Interview, Ada E. Yonath, The Nobel Prize in Chemistry 2009
  25. ↑ «מנכ"ל המדינה (p. 4; 18.11.09 "ידיעות אחרונות") PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  26. ↑ «Ada Yonath- L'Oréal-UNESCO Award». Jerusalem Post. 2008 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. ↑ István Hargittai, Magdolna Hargittai “Candid science 6”: Interview with Ada Yonath (p. 390): In this source the surname is spelled Livshitz.
  28. ↑ Talk given at Moriah College, Sydney, 18 February 2010 as noted by a student present from James Ruse Agricultural High School
  29. ↑ «Israeli professor receives Life's Work Prize for women in science». Ministry of Foreign Affairs. 2008 թ․ հուլիսի 28.
  30. ↑ «Former 'village fool' takes the prize, Jerusalem Post». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  31. ↑ «ISRAEL21c - Uncovering Israel». Israel21c.
  32. ↑ Talk given at Moriah College, 18 February 2010
  33. ↑ «(IUCr) European Crystallography Prize». iucr.org.
  34. ↑ Traub, Wolfie; Yonath, Ada (1966). «POLYMERS OF TRIPEPTIDES AS COLLAGEN MODELS .I. X-RAY STUDIES OF POLY (L-PROLYL-GLYCYL-L-PROLINE) AND RELATED POLYTRIPEPTIDES». Journal of Molecular Biology. 16 (2): 404. doi:10.1016/S0022-2836(66)80182-1.
  35. ↑ Yonath, Ada; Traub, Wolfie (1969). «POLYMERS OF TRIPEPTIDES AS COLLAGEN MODELS .4. STRUCTURE ANALYSIS OF POLY(L-PROLYL-GLYCYL-L-PROLINE)». Journal of Molecular Biology. 43 (3): 461. doi:10.1016/0022-2836(69)90352-0.
  36. ↑ Ofri Ilani. «Israel's Prof. Ada Yonath wins Nobel Prize for Chemistry». Haaretz.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  37. ↑ Former 'village fool' takes the prize Արխիվացված Հունվար 17, 2012 Wayback Machine, Judy Siegel-Itzkovich, Jerusalem Post 8 March 2008
  38. ↑ Israeli Nobel Laureate calls for release of all Hamas prisoners Արխիվացված 2010-02-08 Wayback Machine, Haaretz 10 October 2009
  39. ↑ «Albert Einstein World Award of Science 2008». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  40. ↑ «Nobel Prize in Chemistry 2009». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 10, 2009-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  41. ↑ Wills, Adam (2009 թ․ հոկտեմբերի 7). «Ada Yonath-First Israeli Woman to win Nobel Prize». Jewish Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  42. ↑ Editor, ÖGV. (2015). Wilhelm Exner Medal. Austrian Trade Association. ÖGV. Austria.
  43. ↑ zk, Biuro. «Uniwersytet Medyczny w Łodzi». www.umed.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  44. ↑ http://www2.warwick.ac.uk/services/gov/hongrads/summer2015
  45. ↑ «Rinunce e nomine». vatican.va.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Յոնաթ» հոդվածին։