Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

անգամ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ անգամ

վանկեր՝ ան•գամ 

Ստուգաբանություն

Փոխառություն իրանական աղբյուրից՝ հմմտ. միջին պարսկերեն hangam, պարսկերեն hangām, angam:

Ածական

  1. աանակական թվականների և քանակ ցույց տվող այլ բառերի հետ ցույց է տալիս կրկնություն՝ բազմապատիկություն ◆ Հինգ անգամ հինգ հավասար է քսանհինգ:
  2. դասական թվականների և հաջորդականություն ցույց տվող ածականների հետ ցույց է տալիս կրկնության կարգը (օրինակ՝ վերջին անգամ, մյուս անգամ և այլն)

Վերաբերական

  1. նույնիսկ, մինչև իսկ ◆ Դահճին անգամ դուք կդյութեք: (Վահան Տերյան)

Հոմանիշներ

  1. նվագ, հեղ (խսկց․), (բրբ․) ժում, հաղ, գամ, բերան, հետի, դիր, կուսթ, տապու, տարպա, տպա(յ), կռաթ, քառատ
  2. նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ

Արտահայտություններ

  1. ամեն անգամ - միշտ շարունակ ◆ Ամեն անգամ...նայում եմ երեխայիս խաղերին: (Ավետիք Իսահակյան)
  2. մի անգամ
    1. չկրկնվող մի գործողություն ◆ Խոսքը մի անգամ կասեն:
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր –     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Հարցեր – Օգնություն – Գրանցվել – Խմբագրել այս էջը – Մաքրել քեշը